Վերջնաժամկետը լրանում է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստից չորս օր անց նախարարի մեկ աթոռ թափուր է. խոսքը ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնի մասին է։ Չնայած այս պահին Արմեն Գրիգորյանը նախարարի առաջին տեղակալ է, սակայն Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, չի շտապում նրան կամ մեկ ուրիշին նշանակել այդ պաշտոնին։
Սահմանադրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը հինգ օր ունի կառավարություն ձեւավորելու համար, այսինքն՝ այդ ժամկետը վաղը ավարտվում է, եւ պետք է որոշում կայացնել, սակայն դա այնքան էլ հեշտ չի ստացվելու։
Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ռուսական կողմը դեմ է, որպեսզի Արմեն Գրիգորյանը նշանակվի այդ պաշտոնին։ Այժմ իշխանությունների որոշումը կանգ է առել յոթերորդ գումարման խորհրդարանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա, որն ավելի ընդունելի թեկնածու է ռուսական կողմի համար, սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Եվ չնայած կառավարության ամբողջական տեսքը գրեթե պատրաստ է, սակայն ամենակարեւոր պաշտոնյայի գտնել չեն կարողանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ