Վահագն Խաչատրյանը ՏՏ ոլորտի հետ բացարձակապես կապ չունի, անհեթեթ նշանակում է․ Լևոն Հարությունյան
Վահագն Խաչատրյանը ՏՏ ոլորտի հետ բացարձակապես կապ չունի՝ տեղյակ չէ ոլորտի խնդիրներից առհասարակ, անհասկանալի և անհեթեթ նշանակում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՏՏ ոլորտի ներկայացուցիչ Լևոն Հարությունյանը՝ անդրադառնալով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում տնտեսագետ Վահագն Խաչատրյանի նշանակմանը։
«Նա տնտեսագետ է, իսկ տնտեսագիտական առումով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը զարգանալու առանձնահատկություններ չունի՝ եթե չմիջամտեն, այն ինքնուրույն էլ կզարգանա։ Պետք էր ընդամենը տվյալ ոլորտից հասկացող մեկը, որը կկարողանար այնպես անել, որ արտասահմանյան տեխնոլոգիական ընկերություններն ավելի մեծ ծավալով ներգրավեին հայաստանյան մարդկային, մասնագիտական ռեսուրսը»,- նշեց նա։
Լևոն Հարությունյանի համար հասկանալի չէ, թե ինչու այդ պաշտոնում չի վերանշանակվել Հայկ Չոբանյանը։
«Թե ինչու Հայկ Չոբանյանը չվերանշանակվեց այդ պաշտոնում, ինձ համար անակնկալ է, որովհետև չեմ կարծում, թե Հայաստանում ներկա պահին կա մեկ այլ անձ, որը նրանից լավ կկարողանար այդ գործն անել։ Այնպես որ, ինձ համար այս որոշումն անընդունելի և անհեթեթ է»,- նշեց Հարությունյանը։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ