Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վստահ եղեք, որ ՀՀ ԱԳՆ-ում Ձեզ սպասում է ընկերների թիմ․ Հայաստանում բացվել է Էստոնիայի դեսպանությունը Արճիս գյուղում խանութ է այրվել Շենգեն գոտում ապրիլի 10-ից լիարժեք կգործի մուտքի և ելքի ավտոմատացված համակարգը Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հայաստանը վերընտրվել է ՄԱԿ հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի, ինչպես նաև` ՄԱԿ բնակչության և զարգացման հանձնաժողովի անդամ Հրդեհ է բռնկվել Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին գտնվող ամառանոցներից մեկում Պուտինը Զատկի զինադադար է հայտարարել Սամվել Կարապետյանի գործը ապրիլի 3-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան Ոչ մի ուսանող ֆինանսական խնդրի պատճառով պետք է դուրս չմնա բուհից Նեթանյահուն հանձնարարել է ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետ Բացում ենք Էստոնիայի դեսպանությունը Երևանի սրտում

Վստահ եղեք, որ ՀՀ ԱԳՆ-ում Ձեզ սպասում է ընկերների թիմ․ Հայաստանում բացվել է Էստոնիայի դեսպանությունըԱրճիս գյուղում խանութ է այրվելՇենգեն գոտում ապրիլի 10-ից լիարժեք կգործի մուտքի և ելքի ավտոմատացված համակարգըԴեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀայաստանը վերընտրվել է ՄԱԿ հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի, ինչպես նաև` ՄԱԿ բնակչության և զարգացման հանձնաժողովի անդամՀրդեհ է բռնկվել Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին գտնվող ամառանոցներից մեկումՊուտինը Զատկի զինադադար է հայտարարելՍամվել Կարապետյանի գործը ապրիլի 3-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարանՈչ մի ուսանող ֆինանսական խնդրի պատճառով պետք է դուրս չմնա բուհիցՆեթանյահուն հանձնարարել է ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետԲացում ենք Էստոնիայի դեսպանությունը Երևանի սրտումՀրապարակվել են ԲՀԿ ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակ թեկնածուների անուններըTRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկըԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա․ դեսպանատունՖլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ ՕլիսեինՍամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարանԿփորձենք լավ խաղ ցուցադրելԿարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ…Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթներըՏարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրաԴա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունենԱռանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համարՎրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿՀատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմացՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարներըԹեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբԼիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին. ՌուգինիենեՀայ-էստոնական հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալՀայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր էՄեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փոխանցելու» մեջԳյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է.Հաստատվել է ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման կարգըԸնկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել. պետությանը պատճառված 11 մլն դրամը վերականգնվել էՓաշինյանն անվտանգության ամենահուսալի երաշխիքը համարում է խաղաղությունըԻսրայելի հարվածները Լիբանանին դուրս են գալիս ինքնապաշտպանության սահմաններիցԺամուկես հետո հրավիրվել է ԱԽ ընդլայնված նիստ. վարչապետը Թրամփի՝ «քաղաքակրթություն վերանալու» հայտարարության մասինԱվստրիական պատվիրակության հետ քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումներըԱկնհայտ է, որ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու էԱգնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե ՎարդանյանինԹմրանյութ իրացնողի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 21 փաթեթԱնահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետՂրղզստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԼիբանանինՀամբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ էԱԺ նախագահը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի հետԽցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներՀայաստանը Ռուսաստանի թիկունքում որևէ քայլ չի պատրաստվում անելՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՍփյուռքից Հայաստան ներդրումների էական ակտիվացում է նկատվում
Հայաստան

Ալեն Սիմոնյանի պայքարը խաղամոլության դեմ հակառակ արդյունքն է ունեցել. ծավալները հնգապատկվել են, փողերի լվացման ռիսկը՝ մեծացել

2019 թվականին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը համահեղինակեց «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանված էր, որ անմիջականորեն տոտալիզատոր և ավտոմատացված սարքավորումների միջոցով վի­ճակախաղ կարող է կազմակերպ­վել միայն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ, Մեղրի քաղաքներում. Սիմոնյանը զբաղված էր այս նախագծի ակտիվ լոբբինգով։

Դեռ օրենքի նախագծի քննարկման ժամանակ շրջանառվում էին տեղեկություններ, որ Ալեն Սիմոնյանը ամենևին էլ պատահական չի հանդիսացել այս օրենքի համահեղինակը, քանի որ դրա ընդունումով՝ սպասարկելու է իր ընկերոջ՝ «Վիվառո» ընկերության սեփականատիրոջ շահերը՝ ի հաշիվ այն հարյուրավոր աշխատակիցների, որոնք օրենքի ընդունումից հետո դարձան գործազուրկ։

Մյուս կողմից՝ կար տեսակետ, որ Ալեն Սիմոնյանը համահեղինակել է մի օրենքի նախագիծ, որով դաշտ է բացվելու 2018 թվականի իշխանափոխության օրերին իրենց հետ քայլած որոշ անձանց համար։

2019 թվականին ԱԺ փոխխոսնակի համահեղինակած օրենքը հռչակվեց որպես խաղամոլության դեմ պայքարելու արդյունավետ միջոց՝ ի հեճուկս այն քննադատությունների, որ այդ օրենքով անհնար է լինելու պայքարել խաղամոլության դեմ, և, որ սա օրենք է ընդամենը որոշ տնտեսվարողների գործունեությունը դադարեցնելու, նրանց շրջանառությունը նվազեցնելու և այլոց համար ճանապարհ բացելու մասին։

Եվ ահա Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) հրապարակել է տեղեկանք, որը փաստում է վերը ասվածը՝ օրենքի ընդունումից հետո խաղամոլության ծավալները Հայաստանում ոչ թե նվազել են, այլ՝ կտրուկ աճել, ինչն էլ իր հերթին՝ ամապնդում է պնդումը, որ Ալեն Սիմոնյանի նպատակը խաղամոլության դեմ պայքարը չէր։

Եվ այսպես՝ ըստ Պետական վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրության՝ ՀՀ-ում ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչներ են՝ «Վիվարո գրուպ» ՍՊԸ-ն (vivarobet.am, ներկայումս՝ «Սոֆտ կոնստրակտ» ՍՊԸ), «Դիջիթեյն» ՍՊԸ-ն (totogaming.am), «Կաբարկո» ՍՊԸ-ն (adjarabet.am), «Գուդ սոֆտ» ՍՊԸ-ն (Goodwin.am):

Ավելացել է շահումով խաղերի կազմակերպիչ ընկերությունների թիվը

Կազմակերպիչների քանակը 2018-2019 թթ. եղել է 3, իսկ 2020թ.-ին՝ 4, իսկ սա նշանակում է, որ օրենքի ընդունումից հետո ևս մեկ ընկերություն ավելացրել է խաղամոլության ծավալները։

Ավելացել է խաղացողների թիվը

Միջին ամսական խաղացողների թիվը 2018թ. կազմել է 18093

2019թ.-ին՝ 29911

2020թ.-ին՝ 44082:

Ավելացել է խաղացողների կողմից գնված միավորների ծավալը

2018թ. խաղացողների կողմից գնվել է 333.0 մլրդ դրամի միավոր

2019թ.՝ 1,115.0 մլրդ. դրամի միավոր

2020թ. 10 ամիսների ընթացքում՝ 1,548.0 մլրդ դրամի միավոր,

2018թ. միջին ամսական գնված միավորների ծավալը կազմել է 28.0 մլրդ դրամ, 2019թ.՝ 93.0 մլրդ դրամ, 2020թ.՝ 155.0 մլրդ դրամի:

Ավելացել է շահումով խաղերի կազմակերպիչ ընկերությունների կողմից գեներացվող միջոցների ծավալը

2020 թվականին 2018թ. համեմատությամբ կազմակերպիչների կողմից գեներացված միջոցներն առնվազն հնգապատկվել են՝ կազմելով ՀՆԱ-ի շուրջ 32%-ը, իսկ մանակիցների քանակը՝ առնվազն կրկնապատկվել:

Ավելացել է փողերի լվացման հավանականության ռիսկը

Համախառն ներքին արդյունքի նման զանգվածի գեներացումը չորս տնտեսվարողների մոտ կրում է բարձր ռիսկեր ֆինանսական միջոցների արտահոսքի և փողերի լվացման հավանական առկայության տեսանկյունից:

2020թ․ տասը ամսվա ցուցանիշը գերազանցում է միևնույն ժամանակահատվածի ՀՀ պետական բյուջեի եկամուտներին:

168.am