Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ Օլիսեին Սամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան Կփորձենք լավ խաղ ցուցադրել Կարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ… Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթները Տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրա Դա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունեն Առանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համար Վրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿ Հատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմաց ՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարները Թեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբ

Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ ՕլիսեինՍամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարանԿփորձենք լավ խաղ ցուցադրելԿարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ…Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթներըՏարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրաԴա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունենԱռանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համարՎրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿՀատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմացՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարներըԹեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբԼիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին. ՌուգինիենեՀայ-էստոնական հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալՀայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր էՄեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փոխանցելու» մեջԳյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է.Հաստատվել է ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման կարգըԸնկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել. պետությանը պատճառված 11 մլն դրամը վերականգնվել էՓաշինյանն անվտանգության ամենահուսալի երաշխիքը համարում է խաղաղությունըԻսրայելի հարվածները Լիբանանին դուրս են գալիս ինքնապաշտպանության սահմաններիցԺամուկես հետո հրավիրվել է ԱԽ ընդլայնված նիստ. վարչապետը Թրամփի՝ «քաղաքակրթություն վերանալու» հայտարարության մասինԱվստրիական պատվիրակության հետ քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումներըԱկնհայտ է, որ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու էԱգնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե ՎարդանյանինԹմրանյութ իրացնողի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 21 փաթեթԱնահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետՂրղզստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԼիբանանինՀամբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ էԱԺ նախագահը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի հետԽցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներՀայաստանը Ռուսաստանի թիկունքում որևէ քայլ չի պատրաստվում անելՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՍփյուռքից Հայաստան ներդրումների էական ակտիվացում է նկատվումՌԴ դեսպանը ԿԸՀ-ում հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքովԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըԴրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» առաջնորդի անձնական քարտուղարի սպանության մասինՔննարկվել է ճանապարհների շերտագրման սարք ձեռք բերելու հարցըԷրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանում հրադադարը45 տրոլեյբուսները մի փոքր ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետՀրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվիՀրազդանի դպրոցներից մեկում աշակերտի մայրը ապտակել է իր որդուն ծաղրող աշակերտինՀրադադար ընդունելու իրենց որոշումը լավագույնն էր. Էմանուել ՄակրոնTeam-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներովԻրանից ներմուծվող որոշ ապրանքների համար կկիրառվի սակագնային քվոտաԿառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի հերթական նիստըՀՀ շրջանների զգալի մասում ձյուն է տեղում
Հայաստան

«Ստամբուլի բիճ»-ն էլ է հայհոյանք, բայց դա մի ամբողջ համաշխարհային արժեք ներկայացնող գեղարվեստական գործի վերնագիր է

Իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի ընդունած վերջին նախագիծը, որով նախատեսվում է քրեականացնել հայհոյանքն ու վիրավորանքը, հետապնդում է լավ, իրավաչափ նպատակ, սակայն ընտրված ձևը վիճահարույց է:

«Մենք չենք վիճարկում նպատակը: Մենք վիճարկում ենք գործիքները, որ առաջարկվում են՝ երկու կոնտեքստում: Արդյո՞ք իսկապես հասարակական սուր պահանջ կա Հայաստանում, և երկրորդ` արդյո՞ք ընդհանրապես նման մեխանիզմ անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակարգում՝ այն դեպքում, երբ ողջ Եվրոպայում ընդհանուր տենդենցը վերջին 20 տարվա մեջ դա դեֆամացիոն նորմերի ապաքրեականացումն է, և դա հաստատվում է Եվրոպայի խորհրդի փաստաթղթերով: Առնվազն թռուցիկ հայացքով մենք տեսնում ենք, որ այնտեղ 1-2 դրույթ արդեն իսկ հակասում է ԵԽԽՎ 1577 բանաձևին, որ նշում է, որ դեֆամացիայի (զրպարտություն:- Ա.Հ.) համար չպետք է նախատեսվի բանտարկությունը՝ որպես պատժի տեսակ, հետևաբար` անհապաղ պետք է դա վերացնել: Մենք դա արեցինք 2010թ․՝ այս բանաձևից 3 տարի հետո, բայց փաստորեն նորից վերադառնում ենք այդ տիրույթ: Միանշանակ Եվրոպայի խորհուրդն առնվազն այդ հիմքով նշելու է, որ բանտարկությունը՝ որպես սանկցիա, պատժի տեսակ, հանենք:

Այո՛, այս օրենքը կարող է կարգավորել ընդհանրապես այդ արատավոր երևույթը հասարակության մեջ, որովհետև մարդիկ սկսել են սոցիալական ցանցերում, հանրային տիրույթներում հայհոյել, և կարծես թե նորմավորվում է հայհոյանքը՝ երբեմն զուգակցված ատելության խոսքի հետ, բայց, միևնույն ժամանակ, սա ուժեղ հարվածում է այնպիսի նուրբ ոլորտի, ինչպիսին լրագրությունն է, և լրագրողներին, որոնք ստիպված են այնպիսի խութեր հաղթահարել, որպեսզի խոսքը կարողանան տեղ հասցնել, այդ թվում՝ այն խոսքը, որը կարող է հայհոյանք պարունակել իր մեջ, և՛ գեղարվեստական արժեք ունենալ, մենք ունենք այնպիսի գեղարվեստական գործեր, և՛ ինֆորմացիոն արժեք պարունակել: Հետևաբար՝ մոտեցումն այն է, որ ոչ թե պետք է իսպառ, հենց սկզբից արգելող նորմ սահմանել, այլ թողնել այդ ինֆորմացիան հոսի, կոնկրետ իրավիճակներում արդեն, ունենալով սկզբունքներ, սկսել կարգավորել…

Թե ի՞նչ է հայհոյանքը, ոչ ոք չի կարող պատասխանել: «Ստամբուլի բիճ»-ն էլ է հայհոյանք, բայց դա մի ամբողջ համաշխարհային արժեք ներկայացնող գեղարվեստական գործի վերնագիր է, ուստի՝ կոնտեքստից պետք է բխեցնել»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց Արա Ղազարյանը:

Նրա խոսքով՝ այսօր եվրոպական հանրային կարգը գնում է դեպի ապաքրեականացում, ինչի ապացույցն էլ ԵԽԽՎ 1577 բանաձևն է, որն ընդունվել է 2007թ. և ունի «Դեպի դեֆամացիայի ապաքրեականացում» անվանումը:

Ղազարյանի խոսքով՝ վիճարկման ենթակա է ոչ թե նպատակը, այլ ձևը:

Իրավաբանն առաջարկում է ապաքրեականացնել դեֆամացիան (զրպարտության), փոխարենը քրեականացնել ատելության խոսքը:

«Այսօր մենք փաստորեն դեմ ենք գնում եվրոպական հանրային կարգին, կամ, լավ, եթե դեռ ձևավորված կարգ էլ չի, միտում է: Նշանակում է՝ մենք վաղ թե ուշ բախվելու ենք եվրոպական արձագանքին, առնվազն այս բանտարկությունը սահմանող նորմով»,- նշեց Ղազարյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին 7-րդ գումարման Ազգային ժողովն ընդունեց ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՔՕ-ում նոր հոդված հավելացնել՝ «Ծանր վիրավորանք» անվան տակ: Այլ կերպ ասած՝ «քայլելու սիրահար» իշխանությունը վիրավորանքն ու հայհոյանքը քրեականացնելուն ուղղված քայլեր է ձեռնարկում:

Նախագծով՝ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, կպատժվի տուգանքով` 100-500.000 դրամի չափով: Նույն արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, կամ կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, կպատժվի տուգանքով՝ 500.000 դրամից մինչև 1 մլն դրամ: Եթե հիշյալ արարքները կատարվեն միևնույն անձի նկատմամբ` պարբերաբար, ապա կպատժվեն 1-3 մլն դրամ տուգանքով կամ 1-3 ամիս կալանքով: