«Հայաստան» դաշինքը դատի է տվել ԿԸՀ-ին
«Հայաստան» դաշինքը դատի է տվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Հայցը ներկայացվել է հունիսի 21-ին և մակագրվել Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանին:
Դաշինքը պահանջում է ԿԸՀ հունիսի 19-ին կայացրած որոշումը մասնակիորեն անվավեր ճանաչել և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ նախազգուշացում կիրառել:
Նշենք, որ «Հայաստան» դաշինքը մինչ ընտրությունները դիմել էր ԿԸՀ՝ նշելով, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցները, ոստիկանության աշխատակիցները քաղաքացիական և ծառայողական համազգեստով օգտագործվում են քարոզարշավի համար: Բացի այդ, նշվել էր, որ ՔՊ պատգամավորի թեկնածուներն օգտվում են ՀՀ վարչապետի աշխատակազմին կցված մեքենաներից: Նրանք դիմել էին նաև հունիսի 19-ին Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի հարցով՝ որպես լռության օրվա խախտում: Ինչպես նաև Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցների՝ հավաքին մասնակցելու հարցով: ԿԸՀ-ն կա՛մ մերժել, կա՛մ կարճել էր վերոնշյալ կետերով դիմումը:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մինիոնները վերադառնում են
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ