Հայաստանը պետք է վերադառնա նախագահական կառավարմանը. Արմեն Սարգսյան
Հայաստանը պետք է ձեռնամուխ լինի այնպիսի բարեփոխումների, որոնք կենտրոնանալու են ապագայի վրա՝ երկիր բերելով նոր տեխնոլոգիաներ և դուռ բացելով հսկայական սփյուռքի համար, ընդգծել է Սարգսյանը:
Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, որպեսզի վերադառնա նախագահական կառավարմանը և դառնա բոլորի համար ավելի կանխատեսելի երկիր։ Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ տեսակապով ելույթ ունենալով Կատարի տնտեսական համաժողովի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
2015-ին Հայաստանը Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո նախագահականից անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգի։
«Վստահ եմ, որ մենք զարգացման մեծ ներուժ ունենք առաջին հերթին ՏՏ-տեխնոլոգիաների, բայց դրանից առաջ մենք պետք է փոխենք Սահմանադրությունը, հետ վերադարձնենք նախագահական կառավարումը, քանի որ ընթացիկ Սահմանադրությամբ Հայաստանը ո՛չ նախագահական, ո՛չ խորհրդարանական հանրապետություն չէ, այն ղեկավարում է վարչապետը։ Եվ ստացվեց այնպես, որ մարդիկ մեծ իշխանություն ունեն, բայց պատասխանատվություն չկա», - ասել է Սարգսյանը։
Նախագահի կարծիքով՝ Հայաստանը պետք է ձեռնամուխ լինի այնպիսի բարեփոխումների, որոնք «կենտրոնանալու են ապագայի վրա»՝ երկիր պետք է բերվեն արհեստական ինտելեկտի վրա հիմնված նոր տեխնոլոգիաներ, դուռ պետք է բացվի հսկայական հայկական սփյուռքի համար, որպեսզի երկիրն ավելի կանխատեսելի և դեպի ապագա կողմնորոշված լինի։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մինիոնները վերադառնում են
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ