«Ծառուկյանի վրա ո՞վ կարող է ազդել»․ Գագիկ Ծառուկյանը քվեարկեց
Այսօր ժողովուրդը լիարժեք քվեարկում է, և ում որ հավատում է նրան էլ իր ձայնը տալիս է։ ։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, քվեարկելուց հետո՝ լրագրողների հետ զրույցում, նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Ես քվեարկեցի անվտանգ, հզոր, զարգացող, բարգավաճ Հայաստանի համար։ Եթե ամեն ինչը կարգ ու կանոնով գնում է, ինչի համար անտեղի աղմուկ բարձրացնել։ Ընտրողներն են որոշում իրենց ապագան, իրենք են այս երկրում ապրում։ Ամեն մեկը ներկայացրել է իր ծրագիրը, ժողովուրդն էլ ում հետ հույս է կապում, նրան էլ իր ձայնը կտա»,- ասաց նա։
Հարցին, թե եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար վճռորոշ լինի, արդյոք «Բարգավաճ Հայաստանը» կոալիցիա կկազմի նրանց հետ, Ծառուկյանը պատասխանեց․ «Բացառում եմ»։
Դիտարկմանը, թե կարող է Խաչատուր Սուքիասյանն ազդել Գագիկ Ծառուկյանի որոշման վրա, Ծառուկյանն արձագանքեց․ «Դու քո ասածին հավատո՞ւմ ես։ Ծառուկյանի վրա ո՞վ կարող է ազդել։ Դատարկ խոսակցություններ են»։
«Ազատության» լրագրողի հարցին, թե քարոզարշավի ընթացքում Գագիկ Ծառուկյանի պասիվությունը կարող է նշանակել, որ նա պատրաստվում է փակել իր կյանքի քաղաքական էջը, Ծառուկյանը հակադարձեց․ «Ազատության նպատակը, որ Ռուսաստանը 4․5 տարի հետ գնա, Ծառուկյանն էլ քաղաքական էջը փակի, բայց չարաչար սխալվում եք։ Եթե Ռուսաստանը 4․5 տարի հետո գնա, նշանակում է, որ Թուրքիան պետք է գա։ Թուրքիայի գործընկերներ, դուք չարաչար սխալվում եք։ Ես նպատակ ունեմ հօգուտ իմ ժողովրդի ու երկրի»։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մինիոնները վերադառնում են
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ