Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին. «Իզմիրլյան բժշկական կենտրոն»
Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին և բացառել իրենց քաղաքացիական դիրքորոշման համար մարդկանց հետապնդմանը միտված որևէ անօրինական վարքագիծ: Այս մասին ասվում է «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի աշխատակազմի տարածած հայտարարությունում:
«Հարգելի հայրենակիցներ,
«Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ամբողջ անձնակազմն իր վճռական անհամաձայնությունն է հայտնում Հայրենիքի նվիրյալ զավակ, վաստակաշատ բժիշկ և սերունդների կրթած ուսուցիչ, վաստակաշատ գիտնական և մեր սիրելի տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանի ձերբակալությանը:
Անթույլատրելի ենք համարում իրավապահ համակարգի նման վերաբերմունքը մի մարդու նկատմամբ, ով Արցախյան առաջին պատերազմի տարիներին, 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում և առայսօր գիշերուզօր աշխատել, վիրահատել ու փրկել է մեր վիրավոր զինվորներին, ով անձամբ կազմակերպել և համակարգել է «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի բժշկական բրիգադների անխափան աշխատանքը Արցախի և Հայաստանի հոսպիտալներում:
Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին և բացառել իրենց քաղաքացիական դիրքորոշման համար մարդկանց հետապնդմանը միտված որևէ անօրինական վարքագիծ:
Մենք այսօր լինելու ենք Ավան-Նոր Նորքի առաջին ատյանի դատարանի շենքի դիմաց՝ աջակցելու մեր սիրելի տնօրենին, և կոչ ենք անում բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ են պայքարելու այս անարդարության դեմ, միանալ մեզ»:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մինիոնները վերադառնում են
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ