Սպաներ, դուք պարտավոր չեք կատարելու ապօրինի որևէ հրաման, քաղաքական որևէ պատվեր. Գեներալ- լեյտենանտ Վարյանի կոչը
Այսօր մեր ժողովուրդը իշխանության մեջ գտնվող պոպուլիստ պատեհապաշտների անհեռատես գործունեության շնորհիվ կանգնել է քաղաքցիական բախումների շեմին: Ձեր պարտքն է, հարգելի ոստիկաններ, րոպե առաջ կանխել եղբայրասպանությունը և մեր պետականության մնացորդների փոշիացումը: Այս մասին ասավում է նախկին փոխոստիկանապետ ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի տարածած հայտարարությունում:
«ԴԻՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ
Հարգելի ոստիկաններ, երկար ժամանակ է ինչ առանց քաղաքականությամբ զբաղվելու հետևում եմ հասարակական կարգի պաշտպանությանն ու հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված ձեր գործունեությանը: Այդ ընթացքում հպարտության և հիասթափության պահերը հաջորդել են միմյանց: Հիասթափության զգացողություններս չափազանցություն չեն. Ցավով պետք է արձանագրեմ, որ վերջին երեք տարում ոստիկանությունը կորցրել է պետական շահի պաշտպանի, անվտանգության երաշխավորի իր բովանդակությունն՝ ավելի ու ավելի վերածվելով քաղաքական իշխանության կցաճուկի, մեկ անձի քմհաճույքներն ու անօրինական որոշումներն սպասարկողի: Այդպես շարունակելը կորստաբեր է անվերադարձ: Այսօր մեր ժողովուրդը իշխանության մեջ գտնվող պոպուլիստ պատեհապաշտների անհեռատես գործունեության շնորհիվ կանգնել է քաղաքցիական բախումների շեմին: Ձեր պարտքն է, հարգելի ոստիկաններ, րոպե առաջ կանխել եղբայրասպանությունը և մեր պետականության մնացորդների փոշիացումը: Հիշեք՝ Ոստիկանության գործունեության հիմնարար սկզբունքներն են օրինականությունն ու քաղաքական չեզոքությունը: Ոստիկանության կրտսեր խմբի ծառայողներ, սպաներ, դուք պարտավոր չեք կատարելու ապօրինի որևէ հրաման, քաղաքական որևէ պատվեր: Եթե կասկածում եք ձեր անմիջական պետերի տված հրամանների օրինականությանը, առանց կաշկանդվելու զեկուցագրով պահանջեք հրամանների գրավոր հաստատում. Ձեր այս իրավունքը երաշխավորված է օրենքով: Տուրք չտաք պատեհապաշտությանը, որևէ պարագայում բռնություններ չկիրառեք խաղաղ ընդվզող մեր քաղաքացիների նկատմամբ, ինչ դրսևորումներ էլ որ ունենա անհնազանդությունը. Դա էլ մեր քաղաքացիների անկապտելի իրավունքն է: Ակամայից հանցանք կատարելու գնով չփորձեք ապահովել ձեր հանգիստ պաշտոնավարումը, որովհետև այդ հանգստությունը չի գալու, բայց գալու է պատասխան տալու և քավության նոխազ դառնալու ժամանակը: Հարգելի ոստիկաններ, ես ձեզանից մեկն եմ, ամբողջ կյանքս ծառայել եմ պետությանը՝ շարքայինից գեներալ կոչումներով: Շատերիդ հետ անցել եմ ծանր, բայց պատվաբեր ճանապարհ, և երևի վաստակել եմ այս դրամատիկ օրերին անկեղծ կոչով ձեզ դիմելու իրավունքը: Եկեք վճռական այս պահին մեկ անգամ ևս սատար կանգնենք մեր վիրավոր պետությանը, առանց օրինականությունից շեղվելու կատարենք մեր պարտքը Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանդեպ, միավորվենք և վերականգնենք մեր խոցված ազգային արժանապատվությունը, մեր մասնագիտական հպարտությունը: Կանգնած եմ շարքում, ձեր կողքին՝ ի զորակցություն մեր հայրենիքի վաղվա օրվա և անվտանգության»,- ասված է հայտարարությունում:.


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի