Պահը օրհասական է, Ձեր ընտրությունը` որոշիչ. կոչ եմ անում ձայն տալ «Հայաստան» դաշինքին և նախագահ Ռոբերտ Քոչարյանին
Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ
Նախընտրական քարոզչության վերջին օրն է։
Այս ընտրությունները Հայաստան պետության կյանքում հերթական քաղաքական իշխանության ձևավորման միջոց չեն։ Դրանք մեր պետության, ավելին` հայ ժողովրդի ճակատագրի, ես կասեյի` հետագա գոյության համար որոշիչ մեկնարկ են։
Վերջին ավելի քան մեկ տասնամյակի արտաքին քաղաքական տուրբուլենտությունը և ներքաղաքական կյանքի լճացումը, իսկ հատկապես` վերջին երեք տարիների քաոսը, երկիրը հյուծեցին և իմունազրկեցին։ Այս ամենի հետևանքով անխուսափելի պատերազմում մենք ջախջախվեցինք և կանգնեցինք բոլորովին նոր աշխարհաքաղաքական իրողության առաջ` չունենալով բավարար ռեսուրսներ դիմագրավելու նոր մարտահրավերներին։ Այս ընթացքը շարունակելը մահվան է հավասար։
Մեր երկրին և ազգին անհրաժեշտ է գլոբալ ռեսթարտ։
Ստեղծված արտաքին և ներքին համապարփակ ճգնաժամի պայմաններում մեզ անհրաժեշտ է ընտրել հակաճգնաժամային կառավարչի լուրջ հմտություններ և ուժեղ կամք ունեցող լիդերի։ Այդպիսի դերակատարում այսօրվա քաղաքական հայտատուների շարքից կարող է ստանձնել բացառապես նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Համոզմունքս հիմնված է ինչպես իրավիճակի խորքային վերլուծության, այլև` հիմնական քաղաքական դերակատարներին անձնապես ճանաչելու արդյունքում ձևավորված կարծիքի վրա։
Ընդսմին, հարգելի բարեկամներ, պահը օրհասական է, Ձեր ընտրությունը` որոշիչ։ Հորդորում եմ բացառիկ լրջությամբ վերաբերվել այս ընտրություններին, պարտադիր մասնակցել քվեարկությանը և կոչ եմ անում ձայն տալ ՀԱՅԱՍՏԱՆ դաշինքին և նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Օրհնյալ լինի Հայաստանը։
Աստված պահապան հայ ժողովրդին»,-գրել է նա։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մինիոնները վերադառնում են
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ