«Պատիվ ունեմ». Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ մենք հակառակորդներ չենք
Մենք ՀՅԴ, «Հայաստան» դաշինքի, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ կարող ենք մրցակից լինել, բայց` ոչ հակառակորդ: Այս մասին հունիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա` ազգային ուժերի միջեւ պառակտում մտցնելու ցանկացած փորձ անհաջող կլինի: «Մեր հիմնական նպատակն է հեռացնել այս կապիտուլյանտ իշխանություններին»,- ասաց նա:
Շարմազանովը հիշեցրեց, որ Կարեն Կարապետյանն իր դիրքորոշումն արտահայտել է 2018-ի դեկտեմբերի 14-ին` Հայաստանի Հանրապետական կուսակցությունից հեռանալու մասին դիմում գրելով (ՀՀԿ-ն, «Հայրենիք» կուսակցության հետ միասին, մտնում է «Պատիվ ունեմ» դաշինքի մեջ - խմբ.):
«Մենք նրա հետ քննարկումներ չենք անցկացրել այս անգամ մեր դաշինքին միանալու թեմայով: Նա, ինչպես ցանկացած այլ քաղաքացի, ինքն է որոշում, թե որ քաղաքական ուժին միանալ»,- հավելեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մինիոնները վերադառնում են
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ