«Սկզբում, որ տեսա, վախեցա». Ռոբերտ Քոչարյանին մանգաղ նվիրեցին
Մի քաղաքացի Ռոբերտ Քոչարյանին մանգաղ նվիրեց` ասելով, որ դա բերել է Նիկոլ Փաշինյանի մուրճին ի հակադրություն։
Վարդենիսում «Հայրենիք» դաշինքի քարոզարշավի ժամանակ մի քաղաքացի ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին մանգաղ նվիրեց։
Տղամարդն ասաց, որ մուրճին ու մանգաղին բոլորը վաղուց ծանոթ են` մուրճն արհեստավորի գործիք է, իսկ մանգաղը` գյուղատնտեսական։ «Ես մուրճին ի հակառակ մի մանգաղ եմ բերել, որն ուզում եմ նվիրել Ձեզ։ Սա նվիրում եմ Ձեզ, որպեսզի վերականգնեք գյուղնախարարությունը և քաղաքական մոլախոտերին հնձեք»,–ասաց տղամարդը։
Քոչարյանը վերցրեց մանգաղը` հումորով նշելով, թե սկզբում որ տեսավ` վախեցավ։
«Վախեցա, մտածելով` կարո՞ղ է «кастрация»-ի գործիք է։ Բարեբախտաբար, ոչ։ Խոստանում եմ սա միայն իր նպատակով օգտագործել»,–ծիծաղով նշեց Քոչարյանը։
Մենք մուրճը կօգտագործենք միայն նպատակային. Ռոբերտ Քոչարյան
Նշենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին մարզային այցերի ժամանակ մի մուրճ է ցույց տալիս և ասում, որ եկել է պողտապտյա հեղափոխության ժամանակը։ Փաշինյանին մուրճը նույնպես նվիրել են քարոզարշավի ժամանակ։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ապօրինի թմրաշրջանառության դեմ ՆԳՆ ոստիկանության պայքարը շարունակվում է
Համայնքային ոստիկաններն ու պարեկները հետախուզվողների են հայտնաբերել