«Գազային անկլավներ» չեն լինի. Ռոբերտ Քոչարյան
Նախագահի պաշտոնից իմ հեռանալու պահին գազիֆիկացիան Հայաստանում տեմպերով առաջ էր Ռուսաստանի գազիֆիկացիայից։ Այս մասին ասաց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Ծաղկահովիտ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
Նախկին նախագահը հիշեցրեց, որ 2008թ. 480 հազար բաժանորդ կար։ «Երկիրը գազիֆիկացված էր 90 տոկոսով։ Գազիֆիկացման մակարդակով մենք Ռուսաստանից առաջ էինք։ Գազիֆիկացիան իմ ֆիշկաներից մեկն էր»,- նշեց Քոչարյանը։
Թե ինչու նախագահի պաշտոնից նրա հեռանալուց հետո գազիֆիկացիան 100 տոկոսով չիրականացվեց՝ Քոչարյանը ենթադրում է, որ դա կարող է կապված լինել 2009թ. գազի թանկացման հետ։ Գուցե համարեցին, որ բնակչությունը վճարունակ չէ, ենթադրեց նախկին նախագահը։ Մեկնաբանությանը, թե որոշ գյուղեր պատկերավոր ասած գտնվում են «անկլավում» գազի անցկացման իմաստով, Քոչարյանը հավաստիացրեց, որ նման «գազային անկլավներ» չեն լինելու։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում