Անվտանգության հարցերում չես կարող մակաբույծի պես լինել, պետք է գործընկեր լինես․ Ռոբերտ Քոչարյան
Եթե չլիներ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը, և եթե այստեղ չունենայինք ռուսական ռազմաբազա, անկասկած, երկիրն արդեն կլիներ ռազմական էսկալացիայի մեջ։ Ագարակում կայացած հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
«Այսօր սա միակ զսպող հանգամանքն է, որ աշխատում է։ Բայց պետք է վերականգնենք մեր կարողությունները։ Մենք չենք կարող ապրել պրոտեկտորատի հոգեբանությամբ և համարել, որ նույնպես հարգանքով են վերաբերելու։ Անվտանգության հարցերում չես կարող մակաբույծի պես լինել, պետք է գործընկեր լինես։ Ռուսաստանի օգնությամբ պետք է շատ արագ վերականգնել մեր ռազմական հնարավորությունները, որպեսզի իսկապես գործընկեր դառնանք, մեզանից արժեք ներկայացնենք։ Մենք ունեցել ենք տարածաշրջանում ամենամարտունակ բանակ ունեցող երկրի կարգավիճակ, որն այսօր կորցրել ենք։ Հիմա մեզ արդեն ուրիշ աչքով են նայում։ Եվ այդ կարգավիճակից մեզ արհեստականորեն զրկել է այս իշխանությունը, որը պարտության սիմվոլ է»,- ասաց Երկրորդ նախագահը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին