Երբ Դուք աթոռը թողեցիք, Հայաստանը գնաց անդունդ, որովհետև «չոբանն» իրավունք չունի նստել աթոռին, գիտելիքի մարդը պետք է լինի ղեկավար․ քաղաքացին՝ Քոչարյանին
Պարո՛ն Քոչարյան, երբ Դուք աթոռը թողեցիք, մեր Հայաստանը գնաց անդունդ, որովհետև«չոբանն» իրավունք չունի նստել աթոռին, տրակտորիստն իրավունք չունի դառնալ գյուղապետ, գիտելիքի մարդը պետք է լինի ղեկավար։ Մենք շատ բաներ կորցրինք, շատ հողեր կորցրինք 2018-2020-ի ընթացքում։ Այս մասին Սյունիքի Ագարակ քաղաքում, «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ընթացքում, դիմելով ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, ասաց քաղաքացին։
Քոչարյանն արձագանքեց՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից Սյունիքը, և, հատկապես, Մեղրին ամենից ռիսկայինը, խոցելին է, որովհետև այս տարածաշրջանի վրա նաև ուրիշների «աչքերն» են կենտրանացած։
«Դուք տեսնում եք՝ ինչ հայտարարություններ է անում Ադրբեջանը, այդ առումով Սյունիքում ռիսկային գոտում ենք։ Կարող է թվալ՝ ռիսկայնությունը որոշակի խնդիր է ստեղծում, բայց, մյուս կողմից, եթե ճիշտ քաղաքականություն ես վարում, այն առավելություն է դառնում․ հետարքրքությունը քո նկատմամբ, տարածքի նկատմամբ և՛ ռիսկ է, և՛ հնարավորություն ՀՀ-ի համար, և կախված է հմուտ իշխանությունից՝ մենք միշտ մնալու ենք ռիսկի՞ գոտում, թե՞ հակառակը։ Հիշու՞մ եք, տարիներ առաջ ասում էին՝ Ղարաբաղը բեռ է, մենք ասում էինք՝ Ղարաբաղը ոչ թե բեռ է, այլ առավելություն, և միայն այդ տարածքները կորցնելուց հետո ՀՀ-ում բոլորն զգացին, թե ինչ դերակատարություն է ունեցել Ղարաբաղը ՀՀ-ի համար»,-հայտարարեց Քոչարյանը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին