Զրո ձայն՝ թշնամուն, զրո ձայն՝ դավաճանին. Ղազարյանը նոր նախաձեռնությամբ հանդես կգա
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը մասնավոր նախաձեռնություն է սկսում, որը, նրա կարծիքով կարող է ճակատագրական լինել ժողովրդի համար: Նախաձեռնությունը կոչվում է «Զրո ձայն՝ թշնամուն, զրո ձայն՝ դավաճանին»:
Խոսքը, ըտս նրա, վերաբերում է Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությանը, որը Ղազարյանի խոսքով, մեր պատմության ամենամեծ թշնամին է:
Ղազարյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը 2018-ին խաբելով ժողովրդին զավթեց իշխանությունը ու հիմա նորից ուզում է տիրանալ ժողովրդի օրինական իշխանությանը եւ այդ իշխանությունը ծառայեցներ մեր թշնամուն:
«Նոյեմբերի 9-ի հայտնի կապիտուլյացիոն հայտարարությունը, որը Հայատսանի կողմից ստորագրել է հայ ժողովրդի ամենամեծ թշնամին՝ Նիկոլ Փաշինյանը, նախատեսում է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները պետք է ենթակառուցվածքներ ունենան կապվելու համար Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Սա նշանակում է, որ ոչ միայն Մեղրիով, այլեւ Սյունիքի ու Վայոց ձորի մարզերով պետք է իրար կապվեն բազմաթիվ ճանապարհներ, որպեսզի ադրբեջանցիները ադրբեջ Ադրբեջան դարձած Քարվաճառից կապվեն Նախիջևանի հետ: Այդ հայտարարությունները միջազգային պայմանագրեր չեն: Հայաստանի Հանրապետությունը դրանց համար պարտավորություն չի կրում, դրա նկատմամբ պարտավորություն կրում են միայն այն մարդիկ, որոնք դա ստորագրել են: Այսինքն, եթե հայտարարությունը ստորագրող մարդը վռնդվում է իշխանությունից, հայտարարության այդ կետերի կատարումը դառնում է նոր բանակցային քննարկումների առարկա: Դրա համար այդ դավաճանին իշխանությունից հեռացնելը ուղղակի կանխում է նոր աղետները, որի համար նա արդեն դրել է իր ստորագրությունը»,- ասաց նա:
Աղետը կանխելու համար Ղազարյանը նախաձեռնություն է սկսում՝ խնդրելով միանալ դրան. «Սա տարերային շարժում է, այն չի ղեկավարվելու, չի կառավարվելու»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին