Ծաղկահովիտում մարզպետի՝ համայնք այցից առաջ վնասել են «Հայաստան» դաշինքի շտաբերի պաստառները․ Արամ Վարդևանյան
Տեղեկություններ ենք ստացել, որ հունիսի 4-ի գիշերը մի խումբ անձինք դիտավորությամբ վնասել ու ոչնչացրել են Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում և Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքում տեղակայված «Հայաստան» դաշինքի շտաբերի պաստառները: Այս մասին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Տեղեկություններ ենք ստացել, որ հունիսի 4-ի գիշերը մի խումբ անձինք դիտավորությամբ վնասել ու ոչնչացրել են Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում և Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքում տեղակայված «Հայաստան» դաշինքի շտաբերի պաստառները:
Հետաքրքիր զուգադիպությամբ Ծաղկահովիտ համայնքում տեղի ունեցածին նախորդել էր այս իշխանության մարզպետի այցը հենց այդ համայնք: Նշված դեպքերի վերաբերյալ արդեն իսկ իրավապահները տեղեկացվել են, չնայած այսպիսի դեպքերով մինչ օրս հարկադրանքի միջոցները պատշաճ չեն:
Հասարակական կարգին ցինիկաբար վերաբերող իշխանական սադրիչներին ուղղակի զգուշացնում եմ` հետո ձեր պատվերների հեղինակ մարզպետները ու հեղինակությունները` ձեզ օրենքից չեն պաշտպանելու ու ընդհատակ են անցնելու»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին