Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էնդրյու Ռոբերտսոնը կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմում Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր Նեյմարը բանակցում է նոր ակումբի հետ Մենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր գործունեությունը մեր մալուխների և խողովակաշարերի շուրջ Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել է Աղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք «Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA «Նովայա գազետա»-ի խմբագրությունում ավարտվել է 13-ժամյա խուզարկությունը Հորմուզի նեղուցում նավագնացության համար սպառնալիքի մակարդակը դարձյալ կրիտիկական է Գաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումը ԵՄ-ն ավելացնում է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը Իրանի պատերազմի ֆոնին. FT Որտեղ են ամենաշատ դատապարտվածները Հայաստանում

Էնդրյու Ռոբերտսոնը կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմումՇենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքերՆեյմարը բանակցում է նոր ակումբի հետՄենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր գործունեությունը մեր մալուխների և խողովակաշարերի շուրջՄասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել էԱղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA«Նովայա գազետա»-ի խմբագրությունում ավարտվել է 13-ժամյա խուզարկությունըՀորմուզի նեղուցում նավագնացության համար սպառնալիքի մակարդակը դարձյալ կրիտիկական էԳաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումըԵՄ-ն ավելացնում է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը Իրանի պատերազմի ֆոնին. FTՈրտեղ են ամենաշատ դատապարտվածները ՀայաստանումԿոռուպցիան պարեկային ծառայության համակարգի տրամաբանությունից դուրս է մնացել․ ՆԳ նախարարԱնվտանգության մասին՝ թվերով․ Ոստիկանության բարեփոխումներըՀայաստանի և Շվեյցարիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿայացել է Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարների ընդլայնված կազմով հանդիպումըՎլադիկավկազում պիրոտեխնիկայի պահեստի պայթյունից տասը մարդ է տուժելՄենք ձեր աչքերն ու ականջներն ենք, ձեր լավագույն ընկերն ենք ԵՄ-ում. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ ՄիրզոյանինԴեկուն որոշել է տրանսֆերի հանել Բարսելոնայի երկու առանցքային ֆուտբոլիստներիԱպրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ5 զոհ և 3 տուժած. բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաներըՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարՏեսնում ենք՝ ինչպես է այս Կառավարությունը, նրանց առաջնորդությունը փոխել Հայաստանի ուղին. Էստոնիայի ԱԳ նախարարԷստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով. ՑահքնաԿարևորել ենք և մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային` Հայաստան-Ադրբեջան գործընթացին ցուցաբերած աջակցության համարՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարինԱկումբը կարծում է, որ մրցավարությունը չի համապատասխանել գործող կանոններին Նեթանյահուն համաձայնել է նվազեցնել Իսրայելի ռազմական գործողությունների ինտենսիվությունը ԼիբանանումՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Հացիկում կառուցվում է նոր բուժամբուլատորիաՔննարկվել են Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման ուղիներըՓրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ վերականգնելով երթևեկությունըԲՏԱ նախարարությունը հայտարարում է ուսանողական երրորդ հաքաթոնի հայտերի ընդունման մեկնարկըՄԻՊ մշտադիտարկման չհայտարարված այց՝ Մերձավանի միջնակարգ դպրոցԱպրիլի 14-17-ն ընկած ժամանակահատվածում կունենանք օդերևութաբանական պայմանների շրջադարձային փոփոխություն. ՍուրենյանՍպիտակ-Գյումրի երկաթգծի 4-րդ կմ-ին քարաթափում է տեղի ունեցել«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական պատվիրակությունը Ադրբեջան է մեկնել ցամաքային սահմանովԱյս տարի ուշ ծաղկում է նախատեսվում, իսկ ուշ ծաղկման դեպքում նվազում է ցրտահարման ռիսկը. ՍուրենյանՀյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածը պատրաստ է. ճանապարհի բացումը՝ ավտոերթովՔասախի չգործող հիվանդանոցի շենքում հրդեհ է բռնկվելՀայաստանը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունըԻրանը հերքում է իր պատվիրակության Պակիստան ժամանելու մասին լուրը՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համարՊուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել էՏեղաշարժման խնդիր ունեցող ընտրողների իրավունքներն ու դիմելու կարգըՇարունակվում են Քաջարան-Ագարակ 32 կմ կառուցվող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներըԿանխատեսվում է Սևանա լճի մակարդակի՝ 40-45 սանտիմետրով բարձրացումՄելանիա Թրամփը հայտարարել է, որ Ջեֆրի Էփշտեյնին «հազիվ էր ծանոթ»Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 111 միլիոն 900 հազար դրամըՔննարկվել են Հայանտառի և «Արփի լիճ» ազգային պարկի տարածքներում վարձակալության գործընթացի հետ կապված խնդիրներըԳողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին«Միասնության թևեր»-ն ու «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունը

Իմ հորդորը կապանցիներին հետևյալն է՝ հունիսի 20-ին ոչ մի պարագայում չընտրել Նիկոլ Փաշինյանին. Գևորգ Փարսյան

Իմ հորդորը կապանցիներին հետևյալն է՝ հունիսի 20-ին ոչ մի պարագայում չընտրել Նիկոլ Փաշինյանին: Այս մասին «Սունյաց երկիր»-ին տված հարցարզույցում նշել է Կապանի քաղաքապետ։ Գեւորգ Փարսյանը:

Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցը նրա հետ.

Պարոն Փարսյան, հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություն տեղի կունենա հանրապետությունում։ Նախ՝ 26 քաղաքական ուժից ո՞ր մեկին եք սատարելու։ Եկել է Ձեր դիրքորոշումը պաշտոնապես հնչեցնելու ժամանակը։

Չէի կամենա մեր զրույցը սկսել այդ հարցից, որովհետեւ ինձ համար առաջնահերթն ու ամենակարեւորն այն չէ, թե ում եմ սատարելու կամ ում եմ տեսնում երկրի ղեկավարի դերում։ Ինձ համար առաջնահերթ հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այլեւս չլինի իշխանության ղեկին, բնականաբար, իր թիմի հետ միասին, որովհետեւ, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, քաղաքական այդ թիմը ձախողել է երկրի կառավարումը: Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեր երկրի ապագան չեմ պատկերացնում։

Նման դիրքորոշման համար կան տարբեր պատճառներ: Ասեմ հիմնականը՝ պատերազմն իր ծանր հետեւանքներով, մարդկային անդառնալի կորուստներով եւ օր օրի ահագնացող բացասական ու վտանգավոր, նաեւ անորոշ զարգացումներով։

Նիկոլ Փաշինյանին գնահատում եմ որպես թույլ մարդ, թույլ ղեկավար, ով անկարող է ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը հատկապես ճգնաժամային իրավիճակներում, որում հայտնվել ենք:

Եվ, այնուամենայնիվ, նորից ենք կարեւորում Ձեր դիրքորոշումը…

Ելնելով նրանից, որ մեր երկրում ծանր իրավիճակ է, որ տեսնում ենք թշնամու կողմից մեր երկրից անընդհատ ինչ-որ տարածքներ պոկելու նկրտումները, մեզ պետք է ուժեղ եւ կամային բարձր հատկանիշներով օժտված պետական գործիչ, ով ունի փորձ, նաեւ հնարավորություններ, կապեր, գիտելիքներ: Այդպիսի պետական գործիչ է Ռոբերտ Քոչարյանը, ով կարող է արժանապատվորեն ղեկավարել մեր ժողովրդին պատմության դժվարագույն այս հանգրվանում։

Դուք մասամբ պատասխանեցիք մեր հաջորդ հարցին, բայց ասվածին չի կարող չհաջորդել դրա շարունակությունը՝ իսկ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին, ասել է թե՝ Ձեր դիրքորոշման հիմնավորումները փոքր-ինչ հանգամանալից:

Գլխավոր կողմնորոշիչն առաջնորդի անհատականության գործոնն է. եթե մի դեպքում ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանին որպես երկրի ղեկավար չեմ պատկերացնում, Քոչարյանի պարագայում՝ տեսնում եմ ուժեղ եւ փորձառու անհատականություն:

Որեւէ քաղաքական ուժից կախվածություն չունեմ, իմ դիրքորոշումը հիմնվում է նաեւ հստակ իրողության վրա. բոլոր թեկնածուների մեջ, ովքեր կուսակցությունների կամ դաշինքների միջոցով ներկայացել են ընտրողներին, միակ անձնավորությունը, ով, իմ խորին համոզմամբ, կարող է երկրի արժանապատիվ ղեկավարումը ստանձնել բախտորոշ մեր օրերում եւ դրական տեղաշարժեր ապահովել, Ռոբերտ Քոչարյանն է։

Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքին, կարող եմ ասել հետեւյալը՝ բավականին հետաքրքիր դաշինք է ստացվել՝ «Վերածնվող Հայաստան» եւ ՀՅԴ կուսակցությունների համագործակցության շնորհիվ։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության կազմում ընդգրկված են մարզի համայնքների ղեկավարները, ովքեր իմ ընկերներն են: Նրանց ճանաչելով՝ կարող եմ ասել, որ հայրենասեր, յուրաքանչյուրն իր համայնքի հոգսերով ապրող ու մտահոգ մարդիկ են, ունեն դրական հատկանիշներ, որոնք, կարծում եմ, կնպաստեն ոչ միայն Սյունիքի, այլեւ Հայաստանի հետագա զարգացմանը։

Կցանկանայի նշել նաեւ, որ «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված է մեր համաքաղաքացի Աննա Գրիգորյանը, ով կարճ ժամանակահատվածում բավականին ակտիվ դրսեւորեց իրեն Ազգային Ժողովում՝ Սյունիքի հետ կապված խնդիրները բարձրաձայնելով ու մտահոգություններ արտահայտելով: Խելացի անձնավորություն է ու սրտացավ. կցանկանայի նրան տեսնել ապագա խորհրդարանում եւս։

Ուզում եմ ընդգծել ՀՅԴ կուսակցության հանդեպ իմ ունեցած բարոյական պարտքը, միակ կուսակցությունն էր, որ կանգնեց մեր կողքին Կապանի պաշտպանության ժամանակ՝ վերջին պատերազմում: Երբ հոկտեմբերի 18-ին Կապանը պաշտպանելու անհրաժեշտություն առաջացավ,ՀՅԴ-ն միակ կուսակցությունն էր, որի անդամները՝ մեկ վաշտ, Չեչենի գլխավորությամբ (Արայիկ Հովյաննիսյան), ստանձնեցին Սրաշենի ուղղությամբ մեր պետական սահմանի պաշտպանությունը, ընդ որում՝ ամբողջությամբ իրենց ուժերով. զենքը ձեռքին մեր կողքին կանգնած դաշնակցականներից քչերն էին տեղացի։ Ես ՀՅԴ կուսակցությանը շնորհակալ եմ, որ այդ օրերին կանգնեցին մեր կողքին ու մեզ նեցուկ եղան։

«Հայաստան» դաշինքն օրերս հանրայնացրեց իր նախընտրական ծրագիրը, որը, դաշինքի հաղթանակի դեպքում, կարող է եւ դրվել կառավարության ծրագրի հիմքում. համենայն դեպս դաշինքի մի քանի ներկայացուցիչ նման հայտարարություն արեցին։

Ծրագրային դրույթներից ո՞րն է Ձեզ առավել սրտամոտ։

Ես լսեցի ծրագիրը, բավականին ծավալուն փաստաթուղթ է, որն ընդգրկում է մեր կյանքի բոլոր ոլորտները: Տեսնում եմ, որ այդ ծրագրերը կարող է ապահովել երկրի առաջընթացը: Բայց ուշադրությունս հատկապես գրավեցին անվտանգության ապահովմանը միտված անելիքներն ու պատկերացումները ։ Գնահատելի է նաեւ հանգամանքը, որ անվտանգությանն առնչվող հարցերի մասին հիմնավոր խոսք ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Իսկ Սյունիքի հարցում ի՞նչ եք ակնկալում «Հայաստան» դաշինքից, թեեւ անվտանգության խնդիրները կարեւորելով՝ Դուք սյունիքյան համընդհանուր մտահոգություն արտահայտեցիք:

Եկեք Ռոբերտ Քոչարյան ասենք. ակնկալում եմ, որ երկրի ղեկավարումը ստանձնելուց հետո իր ուշադրությունը կսեւեռի Սյունիքի վրա, եւ ամենակարեւոր խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր կձեռնարկի։ Կրկնում եմ՝ ամենակարեւորն այսօր մեր քաղաքացիների, մեր երկրամասի անվտանգության ապահովումն է, որը հայտարարված է առաջնահերթություն։

Սյունիքի մարզը երկկողմանի շրջապատված է թշնամիներով. ինձ համար առաջնայինն անվտանգության ապահովումն է, ինչի վերաբերյալ ծրագրում առկա է հիմնավոր տեսլական։

Պարոն Փարսյան, կարո՞ղ ենք ենթադրել, որ ոչ աշխատանքային օրերին ու ժամերին անձամբ եք մասնակցելու նախընտրական քարոզարշավին, միգուցե նաեւ համայնքում գլխավորելու եք դաշինքի նախընտրական շտաբը։

Ոչ, ես քաղաքական թիմի անդամ չեմ, նախընտրական շտաբ գլխավորելու մտադրություն էլ չունեմ, բայց, ինչպես ասացի, դիրքորոշումս հստակ միտված է դեպի Ռոբերտ Քոչարյանը: Եվ գլխավոր նպատակը, ինչպես արդեն նշեցի, Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրման բացառումն է, նոր միայն՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուն սատարելը։

Մարզի չորս համայնքապետի մասնակցությամբ հիմնադրվեց կուսակցություն, որը միացավ «Հայաստան» դաշինքին, բայց Դուք չմասնակցեցիք կուսակցության ստեղծմանը, հիմա էլ անկուսակցական եք, բայց ճակատագրի կամոք քաղաքական նույն բեւեռում եք հայտնվել։ Չենք թաքցնի՝ այդ առիթով քննարկումների պակաս չի եղել հանրային ամենատարբեր շերտերում՝ Ձեր ինքնուրույն եւ անկախ հոգեկերտվածքն ընդգծող: Ինչպե՞ս ստացվեց, որ այս պահին քաղաքական նույն բեւեռում եք, թեեւ անկուսակցական եք, ավելի ճիշտ շարունակում եք մնալ վերկուսակցական ու ազգային հողի վրա։

Եթե դաշինքը չգլխավորեր Ռոբերտ Քոչարյանը, Դուք այսօր ինձ նման հարց տալու առիթ չէիք ունենա:

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում կեղծ ստորագրությամբ մի հոդված էր շրջանառվում՝ իբր արդեն իսկ համայնքապետարանը վարչական ռեսուրս է կիրառում: Կարող եք նույնիսկ չարձագանքել այդ հրապարակմանը, մանավանդ որ հանրությունը Ձեզ լավ է ճանաչում, բայց հետագա անհիմն շահարկումներից խուսափելու համար կուզենայինք լսել Ձեր վերաբերմունքն առհասարակ վարչական ռեսուրսի օգտագործման եւ ընդհանրապես ոչ թույլատրելի գործելակերպի կիրառման առումով, քանզի իշխանությունը, որ ցանկանում ենք ազգովի ձեւավորել հունիսի 20-ին, պիտի առավելագույնս օժտված լինի լեգիտիմությամբ։

Ինքս էլ հակված եմ այն գործելակերպին, որ ընտրությունն անցկացվի ազատ ու արդար, որպեսզի ձեւավորված իշխանությունը լինի լեգիտիմ։

Ասեմ նաեւ, որ վարչական ռեսուրս իմ կողմից չի կիրառվում եւ չի կիրառվի, պարզապես ունեմ սեփական դիրքորոշում, որի մասին խոսում եմ իմ շրջապատի մարդկանց հետ. իմ աշխատակիցներին եւս հայտնել եմ դիրքորոշումս, բայց որեւէ մեկին չեմ պարտադրել կամ ստիպել։

Մեր ունեցած տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը Կապանում կլինի հունիսի 7-ին։

Իմ ունեցած տեղեկություններով՝ նույնպես. հունիսի 7-ին ժամը 18:30-ին Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունենալու կապանցիների հետ։ Չեմ բացառում նաեւ դահլիճային հանդիպումները, քանի որ «Հայաստան» դաշինքը դիմել է մեզ թե՛ փակ դահլիճ, թե՛ Գարեգին Նժդեհի հրապարակը տրամադրելու համար։

Պարոն Փարսյան, մեզ հետ զրույցի շրջանակներում Ձեր համակիրներին ինչ-որ կոչ կամ հորդոր ուղղելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք, թե՞ դա պահում եք քարոզարշավի վերջին օրերի համար։

Իմ հորդորը կապանցիներին հետեւյալն է՝ հունիսի 20-ին ոչ մի պարագայում չընտրել Նիկոլ Փաշինյանին, ոչ մի դեպքում… Նիկոլ Փաշինյանը չարիք է հայ ժողովրդի համար։