Վարդեւանյան. մի շարք ՀԿ-ներ պատրաստվում են «Հայաստան» դաշինքի նկատմամբ «սև փիառ» անցկացնել
Կա տեղեկություն, որ մի շարք ՀԿ-ներ, որոնք համագործակցում են իշխանության հետ, պատրաստվում են «Հայաստան» դաշինքի նկատմամբ «սև փիառ» անցկացնել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:
«Մենք քննարկում ենք նման երեւույթները եւ կգնանք դրանց հետքերով: Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ որեւէ առնչություն չունենք քվե գնելու հետ»,-ասաց նա:
Նա հույս հայտնեց, որ իրավապահներն կարձագանքեն դրան պատշաճ կերպով:
Վարդեւանյանը զարմանք հայտնեց՝ կապված հայ զինծառայողների մարմինների հետ կապված իրավիճակի հետ, ինչպես նաեւ նրա հետ, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո նրանք պետք է վերադարձվեին հայրենիք, սակայն այժմ Ադրբեջանում դատական հանցանքի համար դատվում են:
«Մեր երեխաների մարմինների հետ կապված սարսափելի կադրերի առնչությամբ իշխանությունը միայն ասում է, որ դա սխալմունք է: Իսկ 6 գերիների հետ կապված ընդհանրապես տեղեկութուն չկա»,-նկատեց Վարդեւանյանը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին