«Ո՞նց կարող էին կոտորվել 50 դրամի համար ու լռել, լինել չեզոք, երբ գերիներ ու զոհեր ունենք, երբ ամեն օր Հայրենիք ենք կորցնում». Արա Ղազարյան
ԱՄՆ-ում բնակվող պրոդյուսեր, հաղորդավար Արա Ղազարյանը գրառում է կատարել՝ դիմելով բազմաթիվ հայտնիների ու նշելով՝ քաղաքացիական դիրքորոշում պետք է ունենալ։
«Նկարում հայտնիներ են... Նրանցից շատերին հարգում եմ... Բայց չեմ կարողանում հասկանալ ո՞նց կարող էին ակտիվիստ դառնալ ու կոտորվել 50 դրամի համար ու լռել, լինել չեզոք, երբ գերիներ ու զոհեր ունենք, երբ ամեն օր Հայրենիք ենք կորցնում:
Ո՞նց կարելի ա լռել, երբ մեշոքների մեջ զինվորների դիակներ էին նեխում:
Ո՞նց:
ալեն, լուլու, հայկո, դուք դատվելու եք...
Խոսքս մնացած հայտնիներին եմ ուղղում...
Բոլոր նրանց, ովքեր կիլոմետրերով ու տոննաներով կան, ապրում են, սակայն ծպտուններն այդպես էլ չլսեցինք:
Քաղաքականությամբ պետք չի զբաղվել:
Ես էլ չեմ զբաղվում:
Սակայն ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ պե՛տք ա ունենալ: Առանց դրա արվեստագետ չի լինում:
Ավել պակաս ներող։
Եղեք, սակայն երբ Հայրենիք ենք կորցնում, անձնական հարաբերություններն իմ համար գնում են տասներորդ պլան»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Համայնքային ոստիկաններն ու պարեկները հետախուզվողների են հայտնաբերել