Ձայնդ չբարձրացնես. Գնահատականներ չփորձեք տալ. ՊԵԿ նախագահը և լրագրողը վիճեցին
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի կարծիքով հարկային եկամուտներն ավելացել են Հանրապետությունում տեղի ունեցած ապրանքների գնաճի և կազմակերպված հետևողական վարչարարության արդյունքում։
Լրագրողների հետ զրույցի ժամանակ ՊԵԿ նախագահն ասաց, որ չեն կարող չնշել նաև տնտեսական դաշտում տեղի ունեցող որոշակի ակտիվությունները, ինչի մասին վկայում է վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվությունը, որ 2021թ.-ի ընթացքում ունենք 2.6 տոկոս տնտեսական աճ։
Լրագրողի հարցին՝ ստացվում է, որ գնաճը տնտեսական ա՞ճ է ապահովում Հայաստանում, ՊԵԿ նախագահը հրաժարվեց պատասխանել. «Իմ կարծիքով դուք լրագրող չեք, դուք քաղաքական հետապնդումներ իրականացնող եք»,-ասաց Էդուարդ Հովհաննիսյանը։
Լրագրողը հորդորեց պաշտոնյային գնահատակններ չտալ, իսկ ՊԵԿ նախագահը լրագրողին ասաց, որ ձայնը չբարձրացնի։
Լրագրողը շարունակեց կոռեկտության կոչ անել ՊԵԿ նախագահին. «Այս ի՞նչ ձև է։ Բանախոսին ասեք թող նորմալ պահի իրեն»,-ասաց լրագրողը, ում պահվածքը նյարդայնացրեց Էդուարդ Հովհաննիսյանին և վերջինս դադարեցրեց ճեպազրույցը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում