Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իրավաբան-գիտնականների, փաստաբանների, նախկին իրավապահների հետ․
«Իրավական խնդիրները կարևոր է քննարկել այն մարդկանց հետ, ովքեր մտել են այս պայքարի մեջ։ Նախկինում կարծիք կար, որ լավ փաստաբանը նա է, ով կարողանում է պայմանավորվել դատախազի հետ։ Բայց հետո Հայաստանում ձևավորվեց այն դպրոցը, որտեղ լավ փաստաբանը նա է, ով կարողանում է պայքարել դատարանում»,- իրավաբան-գիտնականների, փաստաբանների, նախկին իրավապահների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Իմ և մի քանի նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված, այսպես կոչված՝ մարտի 1-ի քրեական գործի շրջանակում թույլ տված իրավախախտումները շատ են։ Շատերը նույնիսկ չէի նկատում ՝ խախտո՞ւմ է, թե՝ ոչ։ Փաստաբաններս էին ֆիքսում։ Չեմ թաքցնում, մի պահ ինձ մոտ որոշակի հիասթափություն կար իավաբանությունից։
Դատական նիստերի ժամանակ իրարամերժ, բայց մյուս կողմից՝ նույն բանն էին խոսում և՛ դատախազը, և՛ փաստաբանները։ Ինձ համար հայտնագործություն էր սա, ես զարմանում էի, որ սա գիտություն են անվանում։ Սա շատ ճկուն գիտություն է»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին