Այո, դժվար եմ պատկերացնում բանակցությունները, բայց իմ բագաժում կա նաեւ հաղթած ժամանակահատված. Քոչարյան
Այո, հիմա շատ դժվար է նստել բանակցությունների. 1994-ից հետո ես տեսնում էի, թե ինչքան դժվար է Ադրբեջանի համար մեզ հետ բանակցելը: Այս մասին, մայիսի 28-ին, վանաձորցիների եւ «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:
«Բայց հիմա ի՞նչ անենք, ես պատկերացնում եմ, թե այս պատերազմում պարտված մարդը նստի բանակցությունների եւ ինչ վերաբերմունքի պետք է արժանան: Եվ դա մենք տեսնում ենք էկրանից: Այո, այս ընտրություններից հետո Հայաստանի ղեկը ստանձնած մարդը շատ դժվար վիճակում է հայտնվելու բանակցային գործընթացում, բայց դա չի կարող պատճառ հանդիսանալ չգնալեւ բանակցությունների եւ վիճակ փոխելու այդ գործընթացում:
Այո, դժվար եմ պատկերացնում բանակցությունները, բայց պետք է անենք: Բացի այդ, իմ բագաժում կա նաեւ հաղթած ժամանակահատված եւ այդ հաղթողների ամենից կարեւոր դեմքերից մեկն եմ: Այդ տեսանկյունից ներկա բոլոր հնարավոր տարբերակներից երեւի ամենահեշտը ինձ է լինելու այդ հոգեբանական բարիերը հաղթահարելը»,-ընդգծեց Քոչարյանը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին