Բա ո՞ւր է մեր «սպեցնազը». ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ
Խորագույն ողբերգություն է, որ երկրին պատուհասած այս աղետալի ժամանակներում մեր անվտանգության համար կոչված ուժերի գերխնդիր է հռչակվել ոչ թե հայրենիքի սահմանների պաշպանությունը, այլ մեկ մարդու անվտանգության ապահովումը, ում ունեցած «ժողովրդականության» ամենախոշոր ցուցիչը կառավարական մեկ մասնաշենքից մյուսը հարյուրավոր ոստիկանների ուղեկցությամբ գնալն է: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն:
«Բա ո՞ւր է մեր «սպեցնազը»
Սիսիանի ու Վարդենիսի սամանամերձ շրջաններում եղած ձեռնամարտի հայտնի դեպքերից հետո մեր ուղեղային կենտրոնները որոշել են անցնել նոու հաուի՝ կամավորագրելով ձեռնամարտի արվեստին տիրապետող մարզիկների՝ բռնցքամարտիկների, ըմբիշների, սամբիստների, ձյուդոիստների․․․ Նպատակը սահմանագլխին թշնամական ուժերի համար պատժիչ գործողությունների անցկացնում է։
Գաղափարն առողջ է, և եթե երկրի պաշտպանությունը կարիք ունի լրացուցիչ ուժերի, քայլերը պիտի անհապաղ իրականացվեն։ Սակայն օրինական հարց է ծագում՝ իսկ որտեղ ե՞ն մեր հատուկ նշանակության ջոկատայինները, կարմիր ու սև բերետավորները, խաղաղ ցուցարարների, կանանց ու երեխաների դեմ հանվող «չինական նինձյաները», թե՞ սահմանի գլխին կանգնած, առանձին հատվածներում երկիր ներխուժած ադրբեջանական զինված ստորաբաժանումները խաղաղություն բերող քիրվա են ու բարեկամ, իսկ երկրի իրական թշնամին հայրենիքը վաճառքի հանած կապիտուլյանտի դեմ բողոք ժողովուրդն է։
Խորագույն ողբերգություն է, որ երկրին պատուհասած այս աղետալի ժամանակներում մեր անվտանգության համար կոչված ուժերի գերխնդիր է հռչակվել ոչ թե հայրենիքի սահմանների պաշպանությունը, այլ մեկ մարդու անվտանգության ապահովումը, ում ունեցած «ժողովրդականության» ամենախոշոր ցուցիչը կառավարական մեկ մասնաշենքից մյուսը հարյուրավոր ոստիկանների ուղեկցությամբ գնալն է»։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին