Պետք է թուրքական ապրանքների առջեւ դուռը փակենք ու ասենք՝ մեր շուկայից յան տուր. Ռոբերտ Քոչարյան
Լոլիկի ներմուծման խնդրի լուծումը մաքսատուրքերն են. Իրանում էներգակիրների ներքին գները սուբսիդավորվում ենէ եւ մեր ջերմոցային տնտեսությունը չի կարող մրցել Իրանի հետ: Այս մասին գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:
«Այստեղ պետք է հաշվարկ արվի եւ ասվի՝ դուք այս չափով սուբսիդավորում եք, ուևրեմն մաքսատուրքը պետք է լինի այս չափի, որ մեր արտադրողը պաշտպանված լինի: Իսկ թուրքականի առջեւ կոպիտ ասած, պետք է քաղաքական հարցը դնենք ու դուռը փակենք ու ասենք՝ մեր շուկայից յան տուր:
Սա ամենից հեշտ լուծվող հարցն է, ուղղակի կամք է պետք դրսեւորել ու վերջ: Մենք թուրքական ապրանքների ու Թուրքիայի նկատմամբ որեւէ պարտավորություն չունենք: Սա միանգամից լուծվող հարց է: Հա, 1-2 ներմուծող տուժելու են, թող տուժեն»,-ասաց նա:
Քոչարյանը նաեւ հիշեցրեց, որ իր կառավարման 10 տարի անփոփոխ են եղել էլենտրաէներգիայի եւ գազի գները, ինչը ներդրումների, բիզնեսի համար կայուն մթնոլորտ էր ստեղծում:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին