Հայ Ազգային Կոնգրեսը ԿԸՀ ներկայացրեց գրանցման փաստաթղթերը. հայտնի է ցուցակի եռյակը
«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն այսօր՝ մայիսի 26-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց ընտրություններին մասնակցելու վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը։
Նա ներկայացրեց, թե ովքեր են ընդգրկված ցուցակում. «Ցուցակը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ համարում կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն է, երրորդ համարում է տիկին Գաբայանը՝ մեր թիմի նոր անդամներից է»։
Նա ասաց, որ ցուցակն ամբողջությամբ այսօր հրապարակելու են։
Խաչատրյանը նշեց, որ ցուցակը կազմված է 101 թեկնածուներից։
«ՀԱԿ-ը կգնա ֆորմալ, որպես մեկ կուսակցություն։ Երբ այդ ցուցակին ծանոթանաք, կհասկանաք, որ ըստ էության, անհատների լայն դաշինք է եւ մեր կուսակցական այն անձանցից, ովքեր տարիներ ի վեր եղել են կուսակցության շարքերում»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին