Դավիթ Խաժակյանը հայտնեց, թե ովքեր են ընդգրկված «Լուսավոր Հայաստանի» ցուցակում
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանն այսօր՝ մայիսի 26-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց ընտրություններին մասնակցելու վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը։
Նա լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը գխավորում է ԱԺ պատգամավոր, կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Խաժակյանն ասաց, թե ովքեր են ընդգրկված կուսակցության ցուցակում. «Ցուցակի երկրորդ համարն է հանդիսանում իրավաբանական գիտությունների թեկնածու Արտյոմ Գեղամյանը, երկրորդ համարը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն է, Գեւ որգ Գորգիսյանը չորրորդ համարն է, հինգերորդ համարը զբաղեցնում է Դավիթ Խաժակյանը, վեցերորդ համարն է Վանաձորի ավագանու անդամ Կարինե Ղուկասյանը, յոթերորդ հորիզոնականում է Սարիկ Մինասյանը, ութերորդ համարն է Լեւ ոն Մարտիրոսյանը, իններորդ համարն է Սրբուհի Գրիգորյանը եւ տասերորդ համարը Ստեփան Ստեփանյանը»։
Նա ասաց, որ այդ ցուցակն ունի մարզային հավասար բաշխվածություն. «Ես համոզմունք եմ հայտնում, որ մարզերից եւ Երեւ անից ներկայացված պատգամավորներն իրենց մարզերում, իրենց ընտրատարածքներում կարողանալու են ավելի շատ ձայն հավաքել, քան այն մարդիկ, որոնք ներգրավված են մյուս ցուցակներում՝ մարզային տրամաբանության մեջ։ «Լուսավոր Հայաստանը» բացառում է Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ կոալիցիան, կուսակցությունը բացառում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կոալիցիան»։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին