«Պատիվ ունեմ» դաշինքը ԿԸՀ է ներկայացրել է ընտրական ցուցակը. Հայտնի է առաջին տասնյակը
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչքները քիչ առաջ ԿԸՀ են ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերն ու իրենց ընտրական ցուցակը:
Դաշինքի ներկայացուցիչ Սոս Հակոբյանը նշեց, որ իրենց ներկայացրած ցուցակում մի քանի հարյուր թեկնածու է ընդգրկված. «Մենք արդեն հայտարարել ենք, որ թե ցուցակը, թե մեր իշխանության գալու պարագայում գործադիր մարմինների կազմը չափազանց մրցունակ է եւ բաղկացած է Հայաստանի կադրային դարբնոցի կադրերով:
Ցուցակում ներկայացված են թե երիտասարդ գործիչներ, որոնք սերնդափոխության քաղաքականությունն է խորհրդանշում, եւ կան բազմաթիվ փորձառու, հարուստ գիտելիքներով անձինք»,-ասաց նա:
Հարցին, թե ինչու ցուցակում ընդգրկված չեն ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովն ու Արմեն Աշոտյանը, ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանը պատասխանեց. «Շարմազանովը, Աշոտյանը եւ այլ ՀՀԿ-ական գործիչներ իրենք արդեն բազմիցս նշել են, թե ինչու ներառված չեն, ինչպես ընտրությունների բնույթի հետ կապված, այնպես էլ իրենց ցանկությունը իրենց չլինելու: Իրենք ակտիվ ներգրավված են եւ ինչպես մեր կարգախոսում է ասվում՝ ակտիվ կպել են գործին»:
Նրանք ներկայացրեցին նաեւ «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակի առաջին տասնյակը.
1. Արթուր Վանեցյան
2. Տարոն Մարգարյան
3. Աննա Մկրտչյան
4. Իշխան Զաքարյան
5. Հայկ Մամիջանյան
6. Թագուհի Թովմասյան
7. Տիգրան Աբրահամյան
8. Մարտուն Գրիգորյան
9. Թեհմինա Վարդանյան
10. Արման Սահակյան


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին