Ռուս փորձագետ. Ռուս զինվորականները պատրաստ են կռվել եւ նույնիսկ զոհվել հանուն Արցախի եւ Հայաստանի
Ռուսաստանը հսկայական եզակի ռեսուրս է, որն ունի Հայաստանը, բայց չի օգտագործում: Նման կարծիքը հայտնեց ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը` ելույթ ունենալով Երեւանում ընթացող «Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի կերպարը ժամանակակից հայկական հասարակությունում» ֆորումի ժամանակ:
Նրա խոսքով` երբեմն կարելի է հակառակը տեսնել: Փորձագետը հայտարարեց, որ Ռուսաստանում եւս պառակտում կա, եւ նույնիսկ` իրենց սորոսականները, թուրքական եւ ադրբեջանական շահերի լոբբիստները, իսկ իշխանությունները բազմաթիվ արտաքին քաղաքական սխալներ են թույլ տալիս: «Սակայն բնակչության ավելի քան 80 տոկոսը Հայաստանին, ինչպես նաեւ Բելառուսին ամենամոտ դաշնակից է համարում: Եւ դա ակնհայտ է եւ մենք բոլորս դա տեսնում ենք:
Սա այն հիմնական վկայությունն է, որ քաղաքական բարեփոխումը Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների ամրապնդում է ենթադրում: Այսօր Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ նոր ռազմական դաշինք է ստեղծվում: Կարեւոր է, որպեսզի այդպիսի ամուր դաշինքը ձեւավորվի նաեւ տնտեսության եւ կյանքի այլ ոլորտներում:
Հասկանալի է, որ հասարակության որոշ հատվածի համար ավելի հարմար է ընկերանալ արեւմտյան կառույցների, այլ ոչ թե Ռուսաստանի հետ, հատկապես, երբ Արեւմուտքը «վճարում է» այդ բարեկամության համար: Թող դա իրենց անձնական գործը լինի: Հիմա մենք խոսում ենք Հայաստանի պետականության մասին: Եվ անձամբ ես առաջին հերթին Ռուսաստանի Դաշնությանն եմ որպես այդ պետականության երաշխավոր տեսնում` Հայաստանի անկեղծ բարեկամներ ռուս ժողովրդի եւ կառավարության մեջ, ինչպես դա տեղի է ունեցել վերջին 200 տարվա ընթացքում: Արցախում դա արդեն լավ հասկանում են: Եվ կարեւոր է, որպեսզի հասկանան նաեւ Հայաստանում»,- ընդգծեց Լեպյոխինը:
Նա հիշեցրեց արեւմտյան ուժային կենտրոնների կողմից մշակված ներառական կապիտալիզմի նախագիծը, որը բացառում է ինքնիշխան պետությունների առկայությունը: «Ուստի Հայաստանն այսօր ընտրություն է կատարում ոչ թե Արեւմուտքի եւ Ռուսաստանի, այլ չգոյության եւ գոյատեւման միջեւ, որի երաշխավորը կարող է լինել միայն ինքնիշխան Ռուսաստանը»,- եզրափակեց Վլադիմիր Լեպյոխինը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին