ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն ավարտեց պաշտոնական այցը ԱՄՆ Արևմտյան շրջան
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Հայաստան և Արցախ այցելությունն ավարտելուց հետո, մայիսի 15-ին մեկնեց ԱՄՆ Արևմտյան շրջան, որտեղ յոթ օրերի ընթացքում տեղի ունեցան մի շարք պաշտոնական հանդիպումներ: Այս մասին հայտնում են ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակից:
ՀՅԴ Բյուրոյի նրկայացուցիչն այցելեց գաղութի բազմաթվ կազմակերպություններ և միություններ, հանդիպումներ ունեցավ նրանց ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Սույն հանդիպումների ընթացքում Հակոբ Տեր-Խաչատուրյանը ծանոթացավ յուրաքանչյուրի գործունեությանը, քննարկեց շրջանային հարցեր՝ անդրադառնալով Հայաստանի և Արցախի իրավիճակին, քաջալերելով բոլորին ավելի ամրապնդել հայրենիքի հետ համագործակցությունը:
Այցելությունների և հանդիպումների շարքում էին Արևմտյան Ամերիկայի Թեմի Ազգային Առաջնորդարանը, ԱՄՆ-ի Արեւմտյան Թեմի Առաջնորդարանը, Լոս Անջելեսի Հայաստանի հանրապետության հյուպատոսարանը, Հայկական-Ամերիկյան թանգարանը, Շամլեան Ազգային վարժարանը, Հայ Օգնության Միությունը, Համազգային Կրթական եւ Մշակութային ընկերակցությունը, Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միությունը, Հայ Երիտասարդաց Դաշնակցությունը և ՀՅԴ Շանթ Ուսանողական միությունը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին