Մերոնց չկրակելու հրաման է տված` ադրբեջանցիներին զսպելու համար ստիպված ձեռնամարտի են բռնվում. Կարեն Վրթանեսյան
Մերոնց չկրակելու հրաման է տված ու հիմա տարբեր տեղերում բառացիորեն ձեռնամարտի են բռնվում ադրբեջանցիներին զսպելու համար։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ռազմական վերլուծաբան, «Ռազմինֆո» մասնագիտական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
«Եթե ինչ-որ պահից ադրբեջանցիները հանկարծ որոշեն առաջինը հրազեն կիրառել, էլի զոհեր կամ գերիներ ունենանք, դրա պատասխանը ո՞վ է տալու։
Այնպես չէ, որ դա անհնարին սցենար է. դեկտեմբերին՝ արդեն հրադադարի հայտարարությունից հետո, չկրակելու հրամանը կատարող 62 հայ զինծառայողի գերեվարեցին և առ այսօր դեռ 3 հոգու են վերադարձրել, այդ մասին արդեն բոլորը կարծես մոռացել են...
Իսկ հիշո՞ւմ եք, որ նույն միջադեպում էլ 9 հայ դիրքապահ էլ սպանել էին ադրբեջանցիները։
Եթե այսպիսի մի բան կրկնվեց, ո՞վ է պատասխան տալու», - նշել է նա։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին