Մենք պարտվեցինք ոչ միայն ռազմական գործողություններում, այլ նաև անտեսանելի թշնամու՝ կորոնավիրուսի դեմ պայքարում
Տեղեկատվական դաշտում անըդհատ շրջանառվում է այն թեզը, որ գործող իշխանությունների խղճին են պատերազմի օրերին զոհված մեր 5000 հայրենակիցների անունները։ Բայց այդ թիվն առնվազն 2 անգամ մեծ է, քանի որ մենք պարտվեցինք ոչ միայն ռազմական գործողություններում, այլ նաև անտեսանելի թշնամու՝ կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այն պայքարում, որի արդյունքում մայիսի 18-ի դրությամբ մենք ունենք ընդհանուր առմամբ 5410 զոհ։ Այո՛, նրանք նույնպես զոհեր են, քանի որ իրենց կյանքն են կորցրել պետության ղեկին գնտվող ոչ կոմպետենտ, ճգնաժամային կառավարումից ոչինչ չհասկացող, իրենց քայլերում անհետևողական, անգրագետ ղեկավարների գործողությունների (իսկ ավելի ճիշտ՝ անգործության) պատճառով։
Մոտ 5000 զոհ՝ 44-օրյա անմարդկային, թշնամու կողմից ռազմական հանցագործություններով լի պատերազմի օրերին։ Եվ 5410 զոհ՝ խաղաղ պայմաններում, անփութության և ոչ կոմպետենության արդյունքում։ Արդյունքում՝ 10000-ից ավել զոհ ընդամենը 3 տարվա ընթացքում։ Ու այս թիվն ամեն օր աճում է․․․․
Չե՞ք կարծում, որ պետք է վերջապես կանգ առնել, քանի որ դեմագոգիայի ու վերացական խոստումների համար վճարվող գինն արդեն չափից բարձր է։
Հ․Գ․։ Ես խոնարհվում եմ մեր բոլոր բժիշկների առջև, ովքեր այս անմարդկային պայմաններում շարունակում են կատարել իրենց պարտքն ու սեփական առողջությունը վտանգելով՝ օգնում են մեզ վերականգնել ու փրկել մերը։
Հ․Գ․։ Նկարներում՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ձեռնարկած միջոցների տիպիկ օրինակը։
Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...