Սեւ լճի շուրջ ու սահմանային մնացած հատվածներում ստեղծված իրավիճակը անհրաժեշտ է փորձել լուծել միմիայն բանակցային եւ դիվանագիտական ճանապարհով
Սեւ լճի շուրջ ու սահմանային մնացած հատվածներում ստեղծված իրավիճակը անհրաժեշտ է փորձել լուծել միմիայն բանակցային եւ դիվանագիտական ճանապարհով, ամեն գնով խուսափելով սադրանքների եւ այն ռազմականի վերաճումից։ Ինչքան ուզում ա բանակցային ճանապարհը երկարատեւ լինի եւ մեր համար նվաստացուցիչ, այն շատ ավելի նախընտրելի է նոր պատերազմից, որտեղ մենք ոչ միայն չունենք հաղթելու գեթ չնչին հնարավորություն, այլ հաշվի առնելու մեր եւ մեր հակառակորդների ռազմական հարաբերակցությունը, այն կարող է ավարտվել շատ ավելի վատ արդյունքներով, քան Արցախյան երկրորդ պատերազմը, այն կարող է ավարտվել համազգային աղետով եւ Հայկական պետականության բնաջնջմամբ։ Ինքս գտնում եմ որ խորքային դիվանագիտական աշխատանք եւ արդյունավետ բանակցություններ վարելու պարագայում հաստատապես հնարավոր է հասնել արդյունքի եւ զերծ պահել Հայաստանը նոր ռազմական կատաստրոֆայից...
P.s. Իսկ հարցի գլոբալ լուծման համար մեկ օր շուտ պետք է սկսել բանակի ու տնտեսության վերականգնում...
P.s.s. Ու մտահոգիչը միայն իշխանության որակը չի, ոչ պակաս մտահոգիչը ընդդիմության մի ստվար հատվածի ոչ պակաս քաղաքական անգրագիտությունը ու տհասությունն են...
Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...