Իրավապահ մարմինների իշխող ուժի սպասավորներ, մի՛ մոռացեք, որ դուք և ձեր ընտանիքները ևս չեք խուսանավելու թշնամու ագրեսիայից. Գոհար Մելոյան
Նիկոլի թիվ, Հայաստան
Առաջին տեսանյութում ՀՀ ոստիկանապետը թանկ հյուրի ձևաչափով հանցանքի վայրից ուղեկցում է Էրեբունի պլազայում կրակոցներ արձակած ու պատանդներ պահող ենթադրյալ ահաբեկչին:
Երկրորդ տեսանյութում, շուրջ տաս ոստիկան, Ազատության հրապարակից բերման են ենթարկում ՀՀ երրորդ վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Խոսրով Հարությունյանին:
Ուշագրավ է՝ երկու օր առաջ էր, ինչ «ՆԻԿՈՎԻԴ. Ախտորոշում և բուժում» վերտառությամբ միջոցառմանը խոսում էի երկակի ստանդարտների և իրավապահ մարմինների իշխանության մահակի վերածվելու մասին:
Եզրահանգում ենք այն ցավալի ճշմարտությանը, որ, անգամ, այս օրհասական պայմաններում, երբ թշնամին տարբեր ուղղություններով ներ է խուժել Հայաստանի Հանրապետության տարածք, մեր անվտանգության դե յուրե երաշխավորները շարունակում են զբաղվել իրենց ներքաղաքական մանիպուլյացիաներով:
Իրավապահ մարմինների իշխող ուժի սպասավորներ, մի՛ մոռացեք, որ դուք և ձեր ընտանիքները ևս չեք խուսանավելու թշնամու ագրեսիայից: Բոլորս նույն նավում ենք, և ժամանակն է անցնեք ձեր պարտականությունների կատարմանը՝ մեկուսացրեք նավարկման տարրական կանոններին չտիրապետող խաբեբա նավապետին, վերցրեք տախտակամածին նետված թիակներն ու թիավարեք՝ փորձելով փրկել նավը ահագնացող ծովից:
Սահմանադրագետ Գոհար Մելոյան


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...