Փաստորեն՝ Նիկոլն իմ հոգեւոր հայրն է Արսեն Թորոսյանը երեկ շշմելու բացահայտում արեց. Նաիրա Զոհրաբյան
Փաստորեն՝ Նիկոլն իմ հոգեւոր հայրն է: Արսեն Թորոսյանը երեկ շշմելու բացահայտում արեց. պարզվում է՝ Նիկոլն իմ հոգեւոր հայրն է։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա գրել է. «Հանրային հայհոյանքի հանդեպ կայուն իմունոհամակարգ ունեցող այս սելեկցիոն տեսակը պնդում է, որ Շուշին հանձնել են իմ հոգեւոր հայրերը։
Շուշին հանձնել է Նիկոլն ու երդվում եմ՝ Նիկոլն իմ հոգեւոր հայրը չի։ Ավելին՝ անգամ հոգեւոր քեռիս չէ։
Իսկ իշխանության ողջ հրետանու առաջնագիծ բերելը՝ ուսապարկերով, ֆեյքերով ու մնացյալ մասովկայով, ինձ հուշում են, որ ինչ-որ շատ ավելի լուրջ բան է կատարվում եւ էս «քոփի փեստով» բաժանված տեքստերով ընդամենը թիրախներն են փորձում շեղել։
Չստացվեց։ Պոլնի պրավալ։ Ավելին՝ երեկ մի յուրօրինակ exit poll տեղի ունեցավ, երբ արսենթորոսյանների, արայիկհարությունյանների եւ մնացյալ ուսապարկերի գրառումների տակ հազարավոր մեր հայրենակիցներ հայհոյանքով քվեարկեցին ընդդեմ սրանց ստի եւ հիմարության։
Քվեարկությունն այնքան բուռն, այնքան սպառիչ ու կլասիկ էր, որ ինձ ավելացնելու բան չի մնում:
Հուսամ հասկացաք, որ ստերով, «հաղԴելու ենք» հեշթեգերով ու ֆեյքերի կոյուղով անգամ այլեւս պարտված եք։ ԱԱԾ-ին էլ ասեք իզուր ամիսը մեկ սոցհարցում չանի։
Մտեք արսենթորոսյանների, արայիկհարությունյանների եւ նրանց հավասարեցված մնացած ուսապարկերի էջ ու ծանոթացեք ձեր իրական վարկանիշին։
Նավսյակի փոփքորն ու կոլա վերցրեք՝ շատ երկար եք ծանոթանալու իրական մարդանց իրական կարծիքներին»։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...