Գորիսում ծեծի են ենթարկել Տաթև բնակավայրի վարչական ղեկավարին ու նրա եղբորը. մարզի ոստիկանապետի հանձնարարականով դեպքի հանգամանքները պարզվում են
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների փատով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 13-ին ավագ օպերլիազորը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ մայիսի 11-ին ՝ժամը 22:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 64 հասցեում՝ Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի շենքի հարևանությամբ, անհայտ անձինք ծեծի են ենթարկել Տաթև գյուղի բնակիչներ, 37-ամյա Գոռ Մինասյանին և 30-ամյա Զարզանդ Մինասյանին: Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանի հանձնարարականով՝ ստացված օպերատիվ տեղեկությունները պարզվում են: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Մինասյանը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարն է, իսկ Զ. Մինասյանը՝ նրա եղբայրը: Ոստիկանությունը ձեռնարկում է անհաժեշտ միջոցառումներ Գ. և Զ. Մինասյաններին ոստիկանության Գորիսի բաժին հրավիրելու, դեպքի հանգամանքները, ինչպես նաև մասնակից անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2021/05/16/1186843/


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
ՌԴ Պերմ քաղաքում դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել է