Իրականությունը ռիսկերով լի է, որոնք սպառնում են հային և նրա հավաքական գոյությանը․ Դավիթ Հարությունյան
Մեր դաշինքի խորհրդանիշն է հնգաթև աստղը խորհրդանշում է ծառայությունը հայրենիքին և մեր պատմական հիշողությունը, մեր հաղթանակները, մեր նախնիների սխրանքները, մարդկային երազանքը և բարձր որակը։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Հայաստանի Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների՝ «Պատիվ ունեմ» հուշագրի ստորագրությունից հետո հայտարարեց դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը։
Նա նաև ներկայացրեց «Պատիվ ունեմ» դաշինքի կարգախոսը՝ «Ուղղիր մեջքդ: Կպնե՛նք գործին: Որ ապրենք»:
«Ուղղիր մեջքդ՝ մեզանում հետևողականորեն սերմանվել է հուսահատությունը, մեզ փորձում են զրկել հայ լինելու հպարտությունից, իսկ հայ ժողովուրդը պետք է վերականգնի և վերագտնի իր արժանապատվությունը և վեհությունը՝ կրկին հավատալով իր ուժերին: Կպնե՛նք գործին՝ պետք է պատրաստ լինենք աշխատանքի և պայքարի միջոցով վերահաստատել սեփական հայրենիքում մեր ապրելու իրավունքը: Որ ապրենք՝ իրականությունը ռիսկերով լի է, որոնք սպառնում են հային և նրա հավաքական գոյությանը, դարեր շարունակ մեր նախնիները պայքարել են, որպեսզի մենք կարողանանք այսօր ունենալ հայրենիք և ապրել որպես հայ»,- նշեց Դավիթ Հարությունյանը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...