Կասեցրել ենք նախընտրական գործունեությունը․ եթե վիճակը չհանգուցալուծվի, կհայտարարվի ռազմական դրություն․ Մարուքյան
«Լուսավոր Հայաստանի» համագումարը չեղարկել ենք, որովհետեւ Գեղարքունիքի, Սյունիքի մեր պատգամավորները պետք է լինեն տեղերում, հետեւաբար նախընտրական աշխատանքները մենք կասեցրել ենք՝ համագումարը հետաձգելով: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա նկատեց, որ ստեղծված իրավիճակն իրենց համար ներքաղաքական պրոցես չէ, թշնամու դեմ միասնական գործելու գործընթաց է, հետեւաբար, քաղաքական պրոցեսի մաս համագումարը հետաձգվել է:
«Եթե ամեն բան հանգուցալուծվի այս վիճակը, համագումարը կհրավիրենք հաջորդ շաբաթ կամ ավելի ուշ, իսկ եթե չհանգուցալուծվի, գրեթե վստահ եմ, դա բերելու է ռազմական դրության հայտարարման եւ ԿԸՀ կողմից հաստատված գրաֆիկի չեղարկման: Դա նշանակում է՝ ընտրություններ չեն լինի: Քանի դեռ ԿԸՀ գրաֆիկը չի չեղարկվել, ժամանակը հոսում է՝ անկախ նրանից դու զբաղվում ես դրանով, թե չես զբաղվում: Այս պահին մենք դրանով չենք զբաղվում»,-ասաց Մարուքյանը:
Նա նշեց, որ ցանկացած սցենար կարող է լինել, կարող է ադրբեջանցիները հետ քաշվեն, կարող է նաեւ վերածվի ռազմական էսկալացիայի: Մարուքյանի խոսքով, բոլոր ուղղություններով ամեն ինչ արվում է, որ հարցը կարգավորվի խաղաղ ճանապարհով:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...