Պայքարը Ղազանչեցոցը այս գմբեթով տեսնելու համար է, ոչ թե մանդատի
Հայաստանի Հնարապետական եւ «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդներն այսօր` մայիսի 8-ին,բողոքի ակցիա իրականացրեցին Կառավարության շենքի մոտ:
«Մեր պաստառների վրա գրված է «պատիվ ունեցեք», որն ուղղված է այս իշխանությանը, որի թեթեւ ձեռքով որպես երկիր, որպես երկրի քաղաքացիներ, այսօր գլուխներս խոնարհում ենք, թե΄ միջազգային հանրության առջեւ, թե΄ առհասարակ: Իրականում մեր երկխոսությունը սրանց հետ չէ, մենք հույս չունենք, որ սրանց մեջ կզարթնի պատիվն ու արժանապատվությունը, մեր երկխոսությունը միջազգային հանրության եւ հայ հասարակության հետ է»,-ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:
ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանն էլ ասաց, որ իրենք իրենց հետ Կառավարության շենք են բերել Սուրբ Ղազանչեցոց վանքի գմբեթը, որը այս իշխանությունների «թեթեւ» ձեռքով այլեւս այս տեսքը չունի:
«Այս պայքարը առաջինը Ղազանչեցոցը այս գմբեթով տեսնելու համար է, ոչ թե մանդատի, կամ որեւէ այլ բանի»,- հավելեց Մամիջանյանը:
Նշենք, որ նրանք այսօր բաց նամակ են հանձնել ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի դեսպանատներին, ինչպես նաև Եվրոմիության և Եվրոպայի խորհրդի պատվիրակությունների ու Միավորված ազգերի կազմակերպության երևանյան գրասենյակներին։
Նամակում բարձրաձայնվում են 44-օրյա պատերազմի ընթացքում և դրա ավարտից ցայսօր Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների, գերիների վերադարձի եւ պատմամշակութային արժեքների ոչնչացման դեպքերը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...