«Շիշ բռնող»-ի դեմ նյութեր են նախապատրաստվում
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ հայտնի «Շիշ բռնողի» դեմ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն» արձանագրել է, որ պատգամավորի 2018-ին ներկայացրած հայտարարագրում եկամուտների էական փոփոխությունը չի հիմնավորվել օրինական եկամտի աղբյուրներով, այսինքն՝ մինչ պաշտոն զբաղեցնելը նա այլ եկամուտ է ունեցել, իսկ դրանից հետո աճը եղել է չհիմնավորված, ինչն էլ կասկած է առաջացրել։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ հայտնի «Շիշ բռնող»-ի դեմ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն։
Նկատենք, որ մայիսի 10-ին վարչապետ չընտրվելու դեպքում խորհրդարանը կլուծարվի եւ Հայկ Սարգսյանն այլեւս չի ունենա պատգամավորական անձեռնմխելիություն, հետեւապես մեղադրանք առաջադրելու համար կարիք չի լինի ստանալ ԱԺ-ի համաձայնությունը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...