«Այս քաղաքական գործը հունիսի 20-ով կավարտվի». Բագրատ Եսայանը՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին
ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանին այսօր` մայիսի 4-ին, մեղադրանք է առաջադրվել է ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի առաջին մասով՝ ենթադրյալ խուլիգանության համար։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
NEWS.am-ի հետ զրույցում Բագրատ Եսայանն առաջադրված մեղադրանքը որակեց քաղաքական հետապնդման փորձ.
«Այս գործն այնքան ապաշնորհ ձեւով է կազմակերպված, որ սա նույնիսկ հետապնդում չի կարող որակվել։ Խուլիգանության հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել մի քանի հարյուր մարդու, որոնք վարչապետի աթոռը զբաղեցնող անձի վերաբերյալ որոշակի բնութագրում էին տալիս։ Այդ տեսակ վանկարկումներ լսել ենք թե Սյունիքում, թե տարբեր միջոցառումների ժամանակ։ Վստահ եմ, որ այսօր երկրի բնակչության մեծամասնությունը նույն բնութագրումով է խոսում նրա մասին։ Եթե այդ բնութագրման համար պետք է մեղադրանք առաջադրեն, ապա պետք է մեղադրեն բնակչության մեծամասնությանը»։
Եսայանը նշեց, որ վստահ է՝ այդ քրեական գործը կարճվելու է. «Ինչքան էլ քննեն, որեւէ ապացույց չեն կարող գտնել։ Եթե մարդիկ նույնիսկ հայհոյանք են հնչեցրել՝ արդյոք հայհոյանքը համարվո՞ւմ է խուլիգանություն, թե՞ ոչ։ Այստեղ արդեն գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող անձը եւս մեկ անգամ պետք է ելույթ ունենա, որովհետեւ նա ասել էր, որ հայհոյանքը խուլիգանության դրսեւորում չէ։ Կարծում եմ՝ այս քաղաքական գործը հունիսի 20-ով կավարտվի, քանի որ հունիսի 20-ով ավարտվելու է այս հողատուի կառավարման անփառունակ շրջանը Հայաստանի պատմության մեջ»։
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին ՀՀ դատախազության շենքի դիմաց ի պաշտպանություն ձերբակալված սյունեցիների տեղի էր ունեցել բողոքի ակցիա, որին հետեւել են ձերբակալություններ, քրեական գործեր են հարուցվել մի շարք դաշնակցականների նկատմամբ։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...