«Ազատություն հայ ռազմագերիներին». Ակցիա ԱԺ-ի մոտ, որին հետեւց ավտոերթ դեպի դեսպանատներ
«Ազատություն հայ ռազմագերիներին» նախաձեռնությունն այսօր՝ ապրիլի 30-ին, ակցիա է կազմակերպել Ազգային ժողովի դիմաց: Ակցիային մասնակցելու համար այստեղ են ժամանել Հայաստանի տարբեր մարզերից, մասնավորապես, Շիրակի մարզից գերեվարվածների հարազատները, ծնողները:
Նախաձեռնության կազմակերպիչները Սեդա Գրիգորյանը նշեց այս նախաձեռնության առաջին ակցիան տեղի է ունեցել ապրիլի 15-ին, երբ աշխարհի 15 երկրներում գերիների վերադարձի պահանջով ակցիաներ են տեղի ունեցել
«Այս նախաձեռնությունը մեկնարկել է Սփյուռքում, որտեղ մի քանի համայնքներում արդեն ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ են իրականացնում իրենց կառավարությունների կամ Ադրբեջանի դեսպանատների մոտ: Առաջին ակցիան տեղի է ունեցել ապրիլի 15-ին, որին մասնակցել են աշխարհի շուրջ 15 քաղաքներ:
Այսօր արդեն 15 երկրների 30-ից ավելի քաղաքներ են մասնակցում ակցիային: Դրանց շարքում են հետեւյալ քաղաքները՝ Բեռլին, Ժնեւ, Մոսկվա, բրյուսել, լոնդոն, Լոս Անջելես, Նյու Յորք, Հռոմ, Երեւան, քաղաքներ Խորվաթիայից, Իսրայելից, Չեխիայից:
Հատկանշական է, որ ակցիային միանում են ոչ միայն հայկական համայնքները, այլ միջազգային իրավապաշտպաններ ու ակտիվիստներ»,-ասաց նա, ով ընթերցեց իրենց կազմած հայտարարության տեքստը հայերեն եւ անգլերեն:
Գերիներից մեկի հարազատը լրագրողներին ասաց. «Ինչքան ժամանակը երկարում է, ավելի վատատեսորեն ենք նայում իրականությանը, որ երբեւէ կտեսնենք մեր զավակներին: Այո, տեսաուղերձ եղավ, կապ ունեցանք իրենց հետ, տեսանք, որ ողջ են, բայց թե ինչ պայմաններում են, մենք չգիտենք: Մենք միայն ուզում ենք, որ մեր երեխեքը ողջ առողջ վերադառնան»:
Ակցիայի մասնակիցները երթով, ապա նաեւ ավտոերթով շարժվեցին դեպի Հայաստանում մի շարք երկրների դեսպանատներ, որտեղ ընթերցեցին իրենց հայտարարությունը՝ պահաջելով գործական քայլեր ձեռնարկել հայ ռազմագերիներին հնարավորինս շուտ եւ առանց նախապայմանների վերադարձնելու Ադրբեջանից:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...