Արտակ Թովմասյանը հիշեցնում է՝ պետք է ձեւավորել անկախ կառավարություն, փոխել Սահմանադրությունն ու ԸՕ-ն
Ապրիլի 27-ին «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանն ուղերձ էր հրապարակել՝ հորդորելով քաղաքական կուսակցություններին եւ, առհասարակ, հայ ժողովրդին` չգնալ արտահերթ ընտրությունների:
Այս հայտարարությունից հետո դիտարկումներ եղան, թե Արտակ Թովմասյանը փոխել է իր կարծիքը արտահերթ ընտրությունների վերաբերյալ, քանի որ իր նախորդ ելույթներում իշխանությունների հրաժարականն էր պահանջում։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Արտակ Թովմասյանն ասել է, որ իր կարծիքն անփոփոխ է, եւ ինքը կողմ է ընտրություններին, բայց դրանք պետք է անցկացվեն սահմանադրական փոփոխությունների եւ Ընտրական օրենսգրքի բարելավումից հետո։ Հակառակ դեպքում՝ կազմակերպված ընտրություններն ունենալու են ֆիկտիվ բնույթ, եւ նորացված խորհրդարանը դարձյալ չի արտացոլելու հանրության լայն հատվածների կամքը: Արտակ Թովմասյանը նկատեց նաեւ, որ հետպատերազմյան Հայաստանում ընդդիմությունը մշտապես դեմ էր արտահերթ ընտրություններին մասնակցելու՝ Նիկոլ Փաշինյանի ժ/պ լինելու պայմաններում` չնայած այդ հարցը յուրաքանչյուր քաղաքական դեմքի որոշելիքն է՝ ի վերջո մասնակցել, թե՞ ոչ, բայց ինքը` Արտակ Թովմասյանը, անձամբ կարծում է՝ երբ Նիկոլ Փաշինյանը տիրապետում է ողջ ադմինիստրատիվ ռեսուրսին, ընտրություններ անցկացնելը նպատակահարմար չէ:
«Ընտրություն պետք է լինի, սակայն ոչ այս իշխանության կողմից կազմակերպված: Ես իմ թե՛ հարցազրույցներում, թե՛ տեսաուղերձում ներկայացրել եմ աշխարհաքաղաքական լարված իրավիճակը, Սյունիքի գլխին դամոկլյան սրի պես կախված վտանգները եւ, այդ պայմաններում, անընդունելի եմ համարում տարվել քաղաքական խաղերով, երբ առկա են նման լուրջ սպառնալիքներ: Ստեղծված իրավիճակում իմ առաջարկն է ընտրել բոլորի կողմից ընդունելի ճգնաժամային-կառավարիչ վարչապետ, լուծել վերը նշված անվտանգային խնդիրները, ուղիներ գտնել խորը տնտեսական ճգնաժամի հաղթահարման համար եւ դրանից հետո միայն մտածել նոր խորհրդարանի մասին»:
Արտակ Թովմասյանը իր հարցազրույցներից մեկում առավել մանրամասն ներկայացրել է իր պատկերացումները առաջիկա ընտրությունների կազմակերպման վերաբերյալ։ Նա առաջարկում է ստեղծել ժամանակավոր կառավարություն, որը կունենա 6-12 ամիս ժամանակ առաջին հերթին սահմանադրական փոփոխություններ եւ Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ կատարելու համար, եւ հետո միայն գնալ ընտրությունների։ Մինչ այդ` առաջարկում է երկրի կառավարման հարցը լուծել կա՛մ կրիզիս մենեջերների, կա՛մ քաղաքական տարբեր ուժերից ձեւավորված կառավարության միջոցով։ Այս բոլոր փոփոխություններից հետո միայն Արտակ Թովմասյանը, իր թիմի հետ միասին, կորոշի` ինչպես մասնակցել ընտրություններին եւ ինչ ֆորմատով։
Ըստ Արտակ Թովմասյանի` եթե մեր պետությունը 2021թ․-ին գնա ընտրությունների ճանապարհով, հաջորդ 5 տարում լինելու են շարունակական ցնցումներ, իսկ երբ դրանք լինեն ճիշտ ժամանակին, հանգիստ մթնոլորտում, առանց լարումների՝ կստեղծվի հնարավորություն` գնալու զարգացման ճանապարհով։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան