Նիկոլը չի ուզում լինել միակ ատելին, նա ուզում է տեսնել քանի դավաճան կա, որ պատրաստ է իրեն ընտրել. Սեւակ Հակոբյան
Նիկոլը չի ուզում լինել միակ ատելին, նա ուզում է տեսնել քանի դավաճան կա, որ պատրաստ է իրեն ընտրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Yerevan.today կայքի խմբագիր Սեւակ Հակոբյանը:
«ֆիքսենք հետևյալը.
Առաջին ղեկավարն է մեր երկրում, որը հեռանում է պաշտոնից ու որևէ դրական արածի մասին չի կարող խոսել, չունի որևէ դրական ցուցանիշ, որ հայտնի: Ժողովրդավարություն, տնտեսական ցուցանիշ, ապահովություն, անվտանգություն, արտաքին կապեր...
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հետ կապ չունի հարգանքը ժողովրդի նկատմամբ, իշխանությունը իբր ճողովրդին պատկանելը. դա թերուս բանասերի լիրիկան է. նա հրաժարական է տալիս ժողովրդի աննախադեպ ճնշման արդյունքում, ամեն մարզում ու գյուղում խայտառակվելու արդյունքում: Դրական որևէ բան արած մարդը երեք տարի անց չի կարող հրաժարական տալ, նա գնում է համազգային քֆուրների ֆոնին:
Ժողովրդի իշխանության մասին խոսողը ամեն ինչ անելու է, որ զավթի իշխանությունը և մնա, որպես բռնապետ իշխի:
Բոլորիս համար ցավում եմ, որ մենք գնացինք էս ճանապարհով: Մենք դավաճանին հանդուրժեցինք 6 ամիս, մենք բավարար չափով կամք չունեցանք, որ նա գնա երկրից փախչելու, ինքնասպան լինելու, բանտում հայտնվելու ճանապարհով: Բայց բանը հասավ նրան, որ նա երկիրը քանդելուց, հայրենիքը հանձնելուց հետո իրավունք է ստանում դարձյալ մասնակցել ընտրությունների: Նիկոլը չի ուզում լինել միակ ատելին, նա ուզում է տեսնել քանի դավաճան կա, որ պատրաստ է իրեն ընտրել:
Ի դեպ, հենց հիմա իշխանությունը ընկած է փողոցում, ժողովուրդ, գնա վերցրու ու տեր կանգնի»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...