Ամենավտանգավորը վտանգները բացառելն է. այս վիճակը պահանջում է պետական ռեսուրսների եւ ողջ ազգի մոբիլիզացիա. Ռ. Քոչարյան
Ամենավտանգավորը վտանգները բացառելն է: Այս մասին իր աջակիցների հետ ապրիլի 21-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նա հիշեցրեց, որ մինչեւ այս պատերազմը իշխող կուսակցության ներկայացուցիչները ասում էին, որ բացառում ենք, որ Թուրքիան կարող է պատերազմին մասնակից լինել:
«Մենք այն վիճակում ենք, որ ամեն օր պետք է ընդունենք, որ այդ վտանգը կա, ամեն օր պետք է քայլեր անենք այդ վտանգից խուսափելու համար եւ այդ վտանգը չեզոքացնելու համար: Սա պետական խնդիր է: Երբ մեկ-մեկ ես ծանոթանում եմ այն հարցերին, որոնք քննարկվում են խորհրդարանում կամ կառավարությունում, ուղղակի շշմում ես: Ասում ես՝ էս ի՞նչ եք քննարկում, այ ժողովուրդ, ինչի՞ մասին եք խոսում: Առաջնահերթությունների հարցը իսպառ բացակայում է ՀՀ-ում: Իշխանությունը չի կարողանում տարբերել կարեւորը ոչ կարեւորից: Դա է պատճառը որ 6 ամիս անց այդ ուղղությամբ բացարձակապես ոչինչ չի արվել: Նոր-նոր քննարկում են, որ ինչ-որ բարեփոխումներ պետք է անեն զինված ուժերում: Ուրեմն կա վտանգ եւ այդ վտանգը պահանջում է պետական ռեսուրսների, ողջ ազգի լրջագույնս մոբիլիզացիա, այդ թվում Սփյուռքի»,-ասաց նա:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...