ԱԱԾ-ում Աննա Վարդապետյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը կասեցրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը
168.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի՝ արդարադատությանը միջամտելու սկանդալային դեպքի առնչությամբ Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) քրեական գործի հարուցումը կասեցվել է անձամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով:
Ըստ տեղեկությունների՝ ԱԱԾ-ում բավական նյութեր են հավաքվել, փաստական հանգամանքների համակցություն, որոնք բավարար են եղել քրեական գործ հարուցելու համար, սակայն վարչապետի աթոռը զբաղեցրած անձի անմիջական ցուցումով նյութերի ուսումնասիրության 11-րդ օրը մեկ զանգով թեման փակվել է:
Օրեր առաջ մամուլը գրել էր, որ այդ թեմայի առնչությամբ անգամ լարվել են ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները: Հիշեցնենք, որ մարտի 10-ին 168.am-ն իր էլեկտրոնային հասցեին սկանդալային տեսանյութեր էր ստացել, որոնցում հստակ երևում էր, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորում գործով քննիչին՝ Արթուր Այվազյանին:
Քննիչը նաև էլեկտրոնային նամակագրությամբ Ռուբեն Հայրապետյանի՝ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններն էր փոխանցել Աննա Վարդապետյանին: Ապրիլի 6-ին հերթական սկանդալային ձայնագրությունը հայտնվեց համացանցում, որը կրկին վերաբերում է Փաշինյանի օգնականին և ապացուցում, որ քրեական գործերով դատավարական «վերահսկողություն» ՀՀ-ում իրականացնում է ոչ թե դատախազությունը, այլ՝ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը։ Համաձայն ձայնագրության՝ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի պետ Արմեն Մարգարյանի տեղակալ Արման Աբրահամյանը ձայնային հաղորդագրություն է ուղարկել նախկին պաշտոնյաների գործերը քննող քննիչներին՝ նրանց տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանը կրկին գնալու է քննչական մարմին։ «Բարի լույս բոլորին. մի րոպե ուշադրություն։ Էն գործերով, որով վարչապետի խորհրդական Աննան էն անգամ եկել էր ստեղ ու քննարկումներ ա եղել, երեքշաբթի նորից քննարկում ա լինելու, ինքը գալու ա՝ ժամը 10-ին։ Ու նենց չլինի, որ էդ գործերով հանկարծ որևէ բան արված չլինի»,- ասում է ՔԿ ծանր հանցագործությունների բաժնի պետի տեղակալի օգնականը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...