Ռոբերտի հումորները մինչև հիմա ապրում են, նրա շարժուձևը մեր մեջ է. Ռոբերտ Աբաջյանի հայր
Ռոբերտի հումորները մինչև հիմա ապրում են. նրա ընկերները, մենք դեռ անում ենք նրա հումորները, նրա շարժուձևը մեր մեջ է: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմում զոհված Ռոբերտ Աբաջյանի հայրը՝ Դավիթ Աբաջյանը:
Նա նշեց, որ Ռոբերտի մորեղբայրը որդի է ունեցել, ում կոչել են հենց Ռոբերտի անունով: «Միայն նա չէ, շատերից եմ լսել, որ Ռոբերտի անունով են կոչում իրենց երեխաներին: Հպարտություն է, որ իմ երեխային ազգն այդպես գնահատում է, տա Աստված, որ պետությունն էլ այդպես գնահատի»,– ասաց նա:
Այն տարակարծություններին, թե արդյոք Ապրիլյան պատերազմում մենք ենք հաղթել, հերոսի հայրը պատասխանեց՝ իհարկե, մենք ենք հաղթել:
Հարցին, թե ինչ զգացողություն է առաջանում փաստից, որ հողերը, որոնց վրա կռվել են Ռոբերտը և մյուսները, հիմա արդեն հակառակորդի տիրապետության տակ են, նա պատասխանեց. «Գնանք, էլի կռվե՞նք, էլի զոհեր տա՞նք: Սխալ եք մտածում, թողեք մեր երկրում հանգիստ ապրենք: Պատերազմից որևէ օգուտ ու շահ չկա ժողովրդին, ես չգիտեմ, թե պատերազմն ում է ձեռք տալիս»:
Դավիթ Աբաջյանը, խոսելով Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին, որը դեռ չեն հրապարակում, նշեց, որ երբ պետք լինի, այդ ժամանակ կհրապարակվի և ստիպել, պահանջել պետք չէ: «Մարդկանց էլ է պետք հասկանալ»,– ասաց նա:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները