Մենք նստած էինք այգում, մեզ անգամ չասացիք` գնացեք. ՀՅԴ անդամին բերման ենթարկեցին՝ Փաշինյանի այցից առաջ
Այսօր Հանրապետության հրապարակի մոտակայքի այգուց բերման են ենթարկել ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանին այն բանից հետո, երբ նա հայտարարեց, որ այգի է եկել Նիկոլ Փաշինյանին դիմավորելու, քանի որ տեղեկացել է՝ Փաշինյանը որոշել է իր նստավայրից տեղաշարժվել դեպքի կառվարության երրորդ մասնաշենք:
Սարգիս Կարապետյանն այդ ընթացքում իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցույց էր տալիս, թե ինչ իրավիճակ է այգում Փաշինյանի գալուց առաջ:
«Ըստ իմ տեղեկության՝ Փաշինյանը որոշել է տեղաշարժվել իր նստավայրից Կառավարական երրորդ մասնաշենք: Իմացել եմ այդ մասին, եկել եմ դիմավորելու տվյալ անձնավորությանը: Հիմա փորձել են տպավորություն ստանալ, թե նա կարող է ազատ շարժվել, սակայն դիպուկահարները կտուրներում դիրքավորված են, տարածքում անվտանգությունը հսկում են ոստիկանները: Ով ուզում է ինձ միանալ, Նիկոլ Փաշինյանի դեմքին թքել, թող գա, Գարեգին Նժդեհի արձանի կողքին կանգնած եմ: Ես մենուր հետապնդելու եմ իրեն: Եթե անգամ մենակ մնամ այս 3 մլն մրդու մեջ, ես իմ տեսակետից հետ չեմ կանգնելու, էս մարդը չի կարող Հայաստանում ազատ տեղաշարժվելու եւ այս օդը շնչելու»,-ասաց նա:
Նշենք, որ Ոստիկանության կապիտանը սկսեց տեսանկարահանել այգում Փաշինյանին սպասողներին, որից հետո Ոստիկանության ծառայողները մոտեցան նրանց ու հայտնեցին, որ պետական արարողակարգը խաթարելու պատճառով վերջիններիս բերման են ենթարկելու:
«Մենք չենք խաթարել, նստած ենք: Մեզ անգամ չասացիք` գնացեք: Լավն էր, մենք նստած էինք այգում ու պետական արարողակարգ էինք խախտում»,- ասաց Կարապետյանը:
Ոստիկանները բերման ենթարկեցին Կարապետյանին ու նրա ընկերոջը:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ