«Հայրենիքի փրկության շարժումն» իր ծրագրերից չի հրաժարվել․ շարժումը շարունակում է իր գործողությունները
«Հայրենիքի փրկության շարժումն» իր ծրագրերից չի հրաժարվել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց շարժման ներկայացուցիչ, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ հայտարարվել է ԱԺ արտահերթ ընտրությունների մասին, և հարցին՝ այդ դեպքում շարժման պահանջներում կա՞ն փոփոխություններ։
«Նիկոլ Փաշինյանի մի գրառմամբ, որն ամեն րոպե կարող է ջնջվել, խմբագրվել, ինչպես շատ հաճախ է եղել, չի կարող ՀՀ-ում նման կարևոր քաղաքական գործընթաց լինել, ինչպիսին համապետական ընտրություններն են։ «Հայրենիքի փրկության շարժումն» ասել է այն հստակ քայլերն ու գործողությունները, որոնք իրականացնելու է»,-ասաց Մանուկյանը։
Դիտարկմանը, որ շարժման անդամներից «Բարգավաճ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները հայտարարել են խորհրդարանական ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին, Մանուկյանն արձագանքեց, որ դա չի նշանակում, թե շարժման օրակարգում փոփոխություն է տեղի ունեցել։
««Հայրենիքի փրկության շարժումը» շարունակում է պայքարը, որևէ կուսակցություն չի հայտարարել «Հայրենիքի փրկության շարժումը» լքելու մասին։ ՀՅԴ-ն հայտարարել է, որ ընտրության օրակարգ ՀՀ-ում այսօր չկա։ ԲՀԿ-ի, «Հայրենիք»-ի կողմից արտահերթ ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին հայտարարելը չի նշանակում հրաժարվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջից։ Շարժումը շարունակում է իր գործողությունները՝ իր հիմնական օրակարգային պահանջով՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ հունիսի 20-ին ՀՀ-ում կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Երեկ հայտարարություն տարածեց նաև «Հայրենիքի փրկության շարժումը»՝ նշելով, թե սկսվում է քաղաքական ակցիաների նոր ալիք, Բաղրամյան պողոտան բացվում է, Դեմիրճյան փողոցի վրանային ճամբարը հայտարարվում է շարժման շտաբ, իսկ մարտի 28-ին, ժամը 15:00-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներում տեղի կունենա շարժման համապետական հանրահավաքը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները