Իմքայլականները լսելու եւ տեսնելու հետ խնդիրներ ունեն
Իմ քայլը եղել է գիտակցված և չեմ պատրաստվում դուրս գալ իմ քաղաքական թիմից։ Երբ անդամագրվում էի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, հասկանում էի, որ ոչ մի դեպքում այս թիմից դուրս չեմ գալու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության նոր պատգամավոր Էմմա Պալյանը:
«Ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից եմ և բնավ ինչ-որ անուններ չեմ կարող տալ՝ ում նախաձեռնությամբ ես քաղաքական թիմի անդամ դարձա, այդ իսկ պատճառով հայտնվել եմ ցուցակում, երբ 2016 թվականին անդամագրվեցի ՔՊ-ին, ես այդ պահին գիտակցում էի, որ ինչ իրավիճակ էլ լինի, ես երբևէ դուրս չեմ գալու իմ քաղաքական թիմից, քանի որ դա եղել է գիտակցված ընտրություն»,-ասաց Էմմա Պալյանը:
Նա նաև նշեց՝ հասարակության շրջանում բացասական կարծիք չկա վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: Ըստ պատգամավորի՝ բացասական կարծիքները և Փաշինյանին պիտակավորելը ընդդիմության քաղաքական խաղերն են:
«Ես համաձայն չեմ Նիկոլ Փաշինյանին ուղղված գնահատականների հետ, բազմաթիվ անձանց հետ շփման արդյունքում բացասական կարծիք չեմ լսել վարչապետի մասին: Դա խաղ է, ընդդիմության կողմից հնչեցված թեզեր են, բայց այսօր Նիկոլ Փաշինյանը հասարակության շրջանում ունի բարձր վարկանիշ»,- նշեց նա:
Էմմա Պալյանը նաև մեկնաբանեց վերջին շրջանում լրագրողների և պաշտոնյանի միջև ստեղծված իրավիճակը և նշեց՝ առաջին օրն է պատգամավոր և չի պատրաստվում գնահատական տալ իր գործընկերներին:
«Ես դեմ եմ բռնությանը և սադրանքին»,- ասաց Էմմա Պալյանը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները